Դերասանուհի, Երեւանի ավագանու անդամ Տաթեւ Հովակիմյանը Ֆեյսբուքում գրառում է կատարել ու նշել, որ ինքը նույնպես կողմ է քվեարկել տրանսպորտի թանկացմանը եւ ներկայացրել է իր փաստարկները:
«Իմ ընտանիքն էլ շատ դժվար է համակերպվում փոփոխություններին՝ այո… Բայց ես գիտեմ, թե ինչքան բան է արվում ամեն օր՝ տրասպորտային համակարգն ավելի լավը դարձնելու համար եւ, այո, պատրաստ եմ վճարել: Նախկինում դեմ եմ եղել գազելների համար վճարել 150 դրամ, բայց երբ հիմա համակարգը լավագույնը դարձնելու համար ներդրվում են ահռելի միջոցներ, ինչի՞ն դեմ գնամ»,- նշել է նա:
Քաղաքացիներն իրենց մեկնաբանություններով հակադարձել են Հովակիմյանին ու նշել բոլոր այն խնդիրները, որոնց ամեն օր առնչվում են:
Մեկնաբանություն է գրել նաեւ դերասանուհի Ռոզի Ավետիսովան, որը նույնպես համաձայն չէ Հովակիմյանի հետ:
«Տրանսպորտի թույլատրելի գինը պետք է լինի 150 դրամ եւ ոչ ավելի: Եթե, իրենց ասելով, դա չի հոգում բարեփոխված տրանսպորտային միջոցների ծախսերը, թող քաղաքապետի եւ իրեն ենթակա մարմինների աշխատավարձից կրճատեն ու ներդրում անեն տրանսպորտի կարգավորման համար: Ինչ վերաբերում Telcell սարքերին, ապա դրանք նորմալ չեն գործում, նաեւ նման վճարման եղանակը նախատեսված չէ ճխտված ավտոբուսների համար: Ամեն ինչ մաքսիմալ անհարմար է դարձել: Ասում եմ՝ որպես քաղաքացի, ով շաբաթական 3-4 անգամ օգտվում է տրանսպորտից»,- նշել է Ռոզի Ավետիսովան:
Աղբյուրն՝ այստեղ
Դիտեք նաև՝
Դիտեք նաև՝