▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ամենն ավիրել ես, սփյուռքահայերին մեղադրում ես, թե Սփյուռքը կորցնում ենք․ լո՞ւրջ»․ Նաիրա Կարապետյան

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը. «Տարիներ շարունակ Հայաստանի և Սփյուռքի հայերի սրտում են
Եկեղեցին,
Հայոց Ցեղասպանությունը,
Արցախը,
Արարատը,
Հայոց պատմությունը:
Հիմա դու այս ամենն ավիրել ես, գնացել սփյուռքահայերին մեղադրում ես, թե Սփյուռքը կորցնում ենք: Լո՞ւրջ:
Սփյուռքահայերի օգնությունը պատերազմի օրերին Համահայկական հիմնադրամով նպատակին չհասավ, քեզ դեմ արտահայտվող սփյուռքահայերի մուտքը Հայաստան արգելեցիր, Սփյուռքից Հայաստան ընտանիքի անդամներին ուղարկվող գումարը պարտադրում ես հայտարարագրել ու նախատեսում ես հարկել, Հալեպում ամենածանր պահին հայերին մենակ թողեցիր, հրդեհներից տուժած Լոս Անջելեսի հայերին ոչնչով չօգնեցիր, Սփյուռքի նախարարությունը փակեցիր, ինքն իրեն քոմենտ գրող ինչ-որ անհասկանալի հանձնակատար նշանակեցիր: Ու այս շարքն անվերջ է:
Սա է քո «իրական Հայաստանը»»։

Դիտեք նաև՝

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին