▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հայաստանի վարչապետի հնչեցրած պնդումները անհիմն են և լիովին անհեթեթ»․ Ադրբեջանի ԱԳՆ

«Հայաստանի վարչապետի` հունվարի 25-ին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հնչեցրած պնդումները, թե իբրև անջատողական ռեժիմի ներկայացուցիչների դեմ օգտագործվում են հոգեմետ նյութեր՝ տարածաշրջանային էսկալացիա հրահրելու նպատակով, բացարձակապես անհիմն են և լիովին անհեթեթ»,- այս մասին APA-ին հայտնել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունից։
«Նրանց ցուցմունքները ձայնագրվում են։ Ադրբեջանում բանտարկյալների նկատմամբ բռնությունների մասին պնդումները անկախ հետաքննության են ենթարկվել, այդ թվում՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի կողմից, և պարզվել է, որ դրանք կեղծ են»,- ասված է Ադբեջանի ԱԳՆ հայտարարությունում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին