Ռուսական ազգն ունի կայսերապաշտ մտածողություն, ինչը նոր ժամանակներում չի կարող հակադրության մեջ չմտնել ժողովրդավարության հետ: Ի դեպ, դա արտահայտվեց Բ.Ելցինի օրոք, երբ ժողովրդավարության հաստատման փորձի արդյունքում կայսրությունը սկսեց փլվել: Հակառակ միտումն այսօր առկա է ի դեմս Վ.Պուտինի: Կայսերականության ու ժողովրդավարության հակադրության գաղափարը կյանքի կոչվեց Պյոտր Մեծի օրոք, և վերջնական տեսքի բերվեց բոլշևիկյան իշխանության ընթացքում՝ որքան էլ այն զարմանալի թվա: Ժամանակավոր կառավարության տապալումը, իսկ այնուհետև ձախ էսէռներից և այլ դաշնակիցներից ազատվելը բերեց հենց հակաժողովրդավարության վերահաստատմանը: Ռուսական համայնքն էլ այն հիմքն էր, որի վրա հենվում էր միապետականությունը, իսկ այնուհետև հենվեց բորլշևիկյան իշխանությունը: Զարմանալիորեն նույն համայնքի ներսում առկա է բարքերի որոշակի ազատություն, ինչն էլ երևի հավասարակշռող դեր է կատարում արտաքին ճորտատիրության նկատմամբ: Իրադրության ողջ զավեշտն այն է, որ Հայաստանում առկա է հակադիր պատկեր, սակայն ազգաբնակչությունը մեծ հաշվով մագնիսի նման ձգվում է դեպի ռուսը. հայկական համայնքը չի բնորոշվում ներքին ազատությամբ, մինչդեռ անհատ հայը փորձում է ազատ լինել, և դա «գտնում» է համայնքից դուրս: Իսկ պետականության խնդիրը՝ երևի դրա մասին իմաստ չունի խոսելը:
Ռուսն ունի կայսերապաշտ մտածողություն, ինչը նոր ժամանակներում չի կարող հակադրության մեջ չմտնել ժողովրդավարության հետ
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet