▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատանու հանճարեղ միտքը` iphone-ի պատճառով ցամաքեցնել լիճը

 

Որոշ երիտասարդներ չափազանց կապված են իրենց գաջեթներին: Թվում է, թե հանուն բջջայինի կամ նոութբուքի նրանք ամեն ինչի պատրաստ են: Այսպես, Գերմանիայում 16-ամյա աշակերտը որոշել է ինքնուրույն ցամաքեցնել լիճը այն բանից հետո, երբ անզգուշորեն ջուրն է գցել իր i-phone-ը, հաղորդում է Metro-ն:
Դպրոցականը, որի անունը չի հրապարակվում, ընկերների հետ ձկնորսության է գնացել, երբ պատահմամբ ջուրն է գցել հեռախոսը: Նա որոշել է ամեն գնով դուրս բերել գաջեթը: Սզբում դիմել է տեղի ձնորսական ակումբին և ջրասուզակի հանգուստ խնդրել, սակայն նրան մերժել են: Այդ ժամանակ էլ նա որոշել է ծայրահեղ միջոցի դիմել և ցամաքեցնել լիճը:
Դեռահասը երկու խողովակի և պոմպի միջոցով ամբողջ ջուրը հասարակական զուգարան է քաշել: Սակայն նա չի հաշվարկել, որ զուգարանը ընդհանուր ցանցին միացված չէ, և ջուրը սկսել է զուգարանակոնքից դուրս թափվել:
https://metrouk2.files.wordpress.com/2014/08/4w559c0-bild-1.jpg
Առավոտյան զուգարանի կողքին գտնվող կայանատեղին ծածկված է եղել ջրով: Ոստիկաններն արագ գտել են մեղավորին, տուգանել նրան զուգարանը փչացնելու, կայանատեղին ջրասույզ անելու և լիճը ցամաքեցնելու համար: Ընդ որում՝ նա իր հեռախոսն այդպես էլ չի գտել: Իսկ ջուրը ստիպված են եղել նորից լիճը արտամղել:
Ավելի ուշ պատանին խոստովանել է, որ ավելի շատ ոչ թե հեռախոսի, այլ դրա մեջ պահվող տվյալների և լուսանկարների համար է զղջում:

Գերմանիայում 16-ամյա աշակերտը որոշել է ինքնուրույն ցամաքեցնել լիճը այն բանից հետո, երբ անզգուշորեն ջուրն է գցել իր i-phone-ը, հաղորդում է Metro-ն:
Դպրոցականը, որի անունը չի հրապարակվում, ընկերների հետ ձկնորսության է գնացել, երբ պատահմամբ ջուրն է գցել հեռախոսը: Նա որոշել է ամեն գնով դուրս բերել գաջեթը: Սզբում դիմել է տեղի ձնորսական ակումբին և ջրասուզակի հանգուստ խնդրել, սակայն նրան մերժել են: Այդ ժամանակ էլ նա որոշել է ծայրահեղ միջոցի դիմել և ցամաքեցնել լիճը:
Դեռահասը երկու խողովակի և պոմպի միջոցով ամբողջ ջուրը հասարակական զուգարան է քաշել: Սակայն նա չի հաշվարկել, որ զուգարանը ընդհանուր ցանցին միացված չէ, և ջուրը սկսել է զուգարանակոնքից դուրս թափվել:
Առավոտյան զուգարանի կողքին գտնվող կայանատեղին ծածկված է եղել ջրով: Ոստիկաններն արագ գտել են մեղավորին, տուգանել նրան զուգարանը փչացնելու, կայանատեղին ջրասույզ անելու և լիճը ցամաքեցնելու համար: Ընդ որում՝ նա իր հեռախոսն այդպես էլ չի գտել: Իսկ ջուրը ստիպված են եղել նորից լիճը արտամղել:
Ավելի ուշ պատանին խոստովանել է, որ ավելի շատ ոչ թե հեռախոսի, այլ դրա մեջ պահվող տվյալների և լուսանկարների համար է զղջում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին