▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարզաբանում Իրաքից ներմուծված դիզվառելիքի վերաբերյալ

Հունվարի 26-ից մի շարք լրատվամիջոցներ, անդրադառնալով Իրաքից դիզվառելիքի ներկրմանը` եզրակացրել էին, որ խմբաքանակի մուտքը հանրապետություն Մեղրիի սահմանային անցակետում «արգելվել է մեր մաքսավորների կողմից»: Անհրաժեշտ ենք համարում պարզաբանել, որ սահմանին դիզվառելիքի նշված խմբաքանակի մուտքի արգելքը մաքսային ընթացակարգերի հետ առնչություն չունի, մաքսային մարմինների կողմից որևէ խոչընդոտ չի հարուցվել, և, հետևաբար, կողմնակալ կամ սուբյեկտիվ մոտեցման մասին հետևություններն իրականությանը չեն համապատասխանում: Խնդիրը նշված խմբաքանակի որակի մեջ է, որի նկատմամբ հսկողությունն, ինչպես հայտնի է, մաքսային ծառայության գործառույթների տիրույթից դուրս է գտնվում:

Մաքսային ծառայությունը համագործակցում է համապատասխան կառույցի հետ` հետևողականություն դրսևորելով ինչպես նշված խմբաքանակի, այնպես էլ մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների որակի չափանիշների պահպանման հարցում: Այդկերպ ծառայությունը կատարում է իր անմիջական պարտականությունը, որը հստակ սահմանված է Մաքսային Օրենսգրքի 9-րդ հոդվածում` սպառողների շահերի պաշտպանության նպատակով աջակցում է ներմուծվող ապրանքների որակի ապահովմանը նպատակաուղղված միջոցառումներին: 

 

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին