▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞վ է հնարել 12-ամյա կրթությունը

Մորեղբորս թոռը միջնակարգն ավարտել է ոսկե մեդալով։ Հետո՝ բարձրագույն, օրդինատուրա, ասպիրանտուրա։ Այսինքն՝ 10 տարի գումարած 9 տարի։ Բախտը բերել է, որ այն ժամանակ ոչ թե 12-ամյա, այլ 10-ամյա միջնակարգ է ավարտել։ Հիմա նույն մասնագիտությունը ձեռք բերելու համար ոչ թե 19, այլ 21 տարի պիտի սովորեն։ Այսինքն՝ մարդ իր կյանքից ամբողջ 21 տարի նվիրում է ուսմանը, սովորելուն, որպեսզի դիպլոմ ու մասնագիտություն ձեռք բերի...

Ես 14 տարի (10+4 տարի) եմ նվիրել սովորելուն ու այն ժամանակ էլ, հիմա էլ գտնում եմ, որ դա չափազանց շատ է։ Այն ամենը, ինչ ստացել էի այդ 14 տարում, կարող էի ստանալ նաև 7-8, առավելագույնը՝ 10 տարում։ Մնացածը համարում եմ կորսված տարիներ...

21 տարի սովորե՜լ... Այդ 21 տարին մի ամբողջ կյանք է։ Հիշենք, որ հայ գրականության դասականներ Պետրոս Դուրյանն ու Միսաք Մեծարենցն ընդամենը 21 տարի են ապրել։

Չգիտեմ, թե ով է հնարել 12-ամյա կրթությունը, չգիտեմ, թե մեզանում ով է ստորագրել այդ տխմարությունը հայոց կրթական համակարգին պատվաստելու որոշումը։ Գիտեմ միայն, որ դրանք ոչ միայն ապուշ ու հիմար են, այլև անխիղճ ու ստոր սրիկա... 

 

Վարդգես Օվյան

Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին