▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանության անբարեխիղճ որոշ ներկայացուցիչներ գտել են տուգանքներից խուսափելու ձևը

Ոստիականության անբարեխիղճ որոշ ներկայացուցիչներ գտել են երթևեկության կանոնների խախտելուց՝ տուգանքներից խուսափելու ձևը:

Ինչպես գիտենք բոլորս, Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումը այժմ արձանագրում են տեսախցիկները, արագաչափերն ու հենց ճանապարհային ոստիկանները, սակայն ոստիկանության որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ ձև են գտել, որով համ իրենք են ազատվում պատասխանատվությունից, համ էլ իրենց մտերիմների համար են լուծումներ գտնում:

Ուրեմն, նկարագրեմ, թե ինչ մեխանիզմով է արվում այս մախինացիան: Այդ ոստիկաններն ու իրենց հարազատները վարում են տրանզիտային պետհամարանիշներով մեքենաներ, ինչըհասրակ մահկանացուների համար գլխխացավանք է, քանզի մեքենադ կանգնեցնում են օրը մի քանի անգամ, որպեսզի ստուգեն, արդյո՞ք նոր ես ներկրել այդ մեքենան: Իսկ այս մախինացիայում մասնակցողները այդ գլխացավանքից ազատված են:

Նախ, տեսախցիկներն ու արագաչափերը՝ ֆիքսելով նման համարներով մեքենաների խախտումները, փաստացի ոչ մի բան չեն անում, որովհետև չունեն տուգանքի հասցեատերեր: Տակը մնում է միայն ճանապարհային ոստիկանների գործոնը, որը հանգիստ նեյտրալիզացվում է՝ ոստիկանության աշխատակցի վկայականի առկայության դեպքում: Այսինքն, եթե ՃՈ-ն կանգնացնում է նման խարդավանքում ներքաշված վարորդի, որպեսզի ստուգի նրա համարները, ոստիկանին ցույց են տալիս ոստիկանությյան աշխատակցի վկայական ու հանգիստ շարունակում են իրենց ճանապարհը: Լսել եմ նաև, որ հատուկ դրա համար, անբարեխիղճ ոստիկաններն այնպես են արել, որ իրենց մտերիմներին էլ բաժանվեն նման վկայականներ, թեև նրանք կարող են ոստիկանության աշխատակից չլինել, դե իսկ «զանգ ընկերոջը» տարբերակը կա ու կա:

Ստացվում է, որ այն կառույցը, որը պետք է պաահպանի օրենքը, իր մմեջ պարունակում է տարրեր, որոնք իրենք են կազմակերպում օրենքի զանգվածային խախտում ու իրավահավասարության ոտնահարում, որովհետև ստացվում է, որ հասարակ քաղաքացին, ով չունի հովանավոր ոստիակնությունում, ստիպված է վճարել բոլոր տույժերն ու տուգանքները, ինչը ինքն նորմմալ է, բայց եթե դու ունես հովանավոր ու տրանզիտային համարներ, ապա ճանապարհային երթևեության կանոնները քեզ համար չեն:

Հետևաբար, դիմում եմ ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, ով արդեն քանիցս ապացուցել է, որ իրոք գնում է բարեփոխումների ու լուծում է խնդիրներ, հատկապես, եթե այդ խնդիրները մատնանշվում են, որպեսզի ինչպես և այլ իրավախպախտումների դեպքերում, այս մեկի վար էլ աչք չփակի ու տա համակարգային լուծում: Մի անգամ ինչ որ մի տեղ կարդացել էի, որ Գասպարյանն ասել էր, որ ինքն էլ գիտի, որ Ոստիկանությունն անթերի չէ ու պետք է հասարակությունը օգնի, որպեսզի թերությունները շտկվեն: Հուսով եմ, որ այս դիմումս կդիտարկվի որպես նման թերության մասին հաղորդագրություն ու կիրառական քայլեր կձեռնարկվեն՝ բեսպրեդելի դեմն առնելու համար:

 

Գեղամ Ասլամազյան 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին