▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեզ մնում է միայն վարկեր փնտրել և էլեկտրաէներգիա թանկացնել...

 

Հայաստանի ատոմային էլեկտրակայանում ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի արած հայտարարություններից շատերը լուրջ մտորումների տեղիք են տալիս: 
Մասնավորապես, ՀԱԷԿ-ում կատարած շրջայցից հետո, լրագրողներին տված հարցազրույցի ժամանակ, նախարարը նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև կստորագրվի պայմանագիր, որի համաձայն Ռուսաստանը հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետը երկարացնելու աշխատանքների համար կտրամադրի 300 մլն դոլար վարկ: Նրա խոսքով` Ռուսաստանի հետ բանակցությունները մոտենում են ավարտին: 
«Խոսքը գնում է ցածր տոկոսադրույքով և երկարաժամկետ վարկավորման մասին», - ասել է նախարարը:
Երվանդ Զախարյանի խոսքով՝ ՀԱԷԿ-ն այսօր ունի կուտակված ֆինանսական պարտավորություններ: «Դրանց ծավալը շուրջ 9-9,5 մլրդ դրամ է: Ֆինանսական պարտավորություններն առաջացել են փոխառությունների ու վարկային միջոցների կառավարման արդյունքում: Մենք պետք է կարողանանք հետագա տարիներին ավելի արդյունավետ կառավարում իրականացնել»,- ասել է նախարարը:
Այսպիսով՝ պարզվում է, որ մենք այնքան ձգձգեցինք նոր ատոմակայանի կառուցումը, որ այսօր զբաղված ենք Ռուսաստանին համոզելով տրամադրել 300 մլն դոլարի վարկ:
Ու որքան էլ այն լինի «ցածր տոկոսադրույքով և երկարաժամկետ» այն չի դադարի վարկավորում լինելուց: 
Այլ կերպ ասած՝ մենք, հարցերն արմատական ձևով լուծելու փոխարեն շարունակում ենք ընկնել վարկերի հետևից՝ մոռանալով, որ աշխարհի 10 մլն հայերի ռեսուրսը պիտի բավականացնի նաև նոր ատոմակայան կառուցելուն:
Ատոմակայանի կառուցման արժեքը գնահատվում է 4,5 մլրդ ԱՄՆ դոլար: Այն տևում է շուրջ 5 տարի: Այսինքն՝ եթե 10 մլն հայերից յուրաքանչյուրը տարեկան տրամադրի 90 դոլար, հարցը կարելի է համարել լուծված: Իսկ եթե լուրջ նվիրատվություններ կատարեն մեր բարերարները, էլ ավելի լավ:
Իսկ մինչ այդ՝ մեզ մնում է միայն վարկեր փնտրել և էլեկտրաէներգիա թանկացնել...

Հայաստանի ատոմային էլեկտրակայանում ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի արած հայտարարությունները շատերի մոտ լուրջ մտորումների տեղիք են տալիս: Մասնավորապես, ՀԱԷԿ-ում կատարած շրջայցից հետո, լրագրողներին տված հարցազրույցի ժամանակ, նախարարը նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև կստորագրվի պայմանագիր, որի համաձայն Ռուսաստանը հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետը երկարացնելու աշխատանքների համար կտրամադրի 300 մլն դոլար վարկ:

Նրա խոսքով` Ռուսաստանի հետ բանակցությունները մոտենում են ավարտին: «Խոսքը գնում է ցածր տոկոսադրույքով և երկարաժամկետ վարկավորման մասին»,-ասել է նախարարը: Երվանդ Զախարյանի խոսքով՝ ՀԱԷԿ-ն այսօր ունի կուտակված ֆինանսական պարտավորություններ: «Դրանց ծավալը շուրջ 9-9,5 մլրդ դրամ է: Ֆինանսական պարտավորություններն առաջացել են փոխառությունների ու վարկային միջոցների կառավարման արդյունքում: Մենք պետք է կարողանանք հետագա տարիներին ավելի արդյունավետ կառավարում իրականացնել»,-ասել է նախարարը:

Այսպիսով՝ պարզվում է, որ մենք այնքան ձգձգեցինք նոր ատոմակայանի կառուցումը, որ այսօր զբաղված ենք Ռուսաստանին համոզելով տրամադրել 300 մլն դոլարի վարկ:Ու որքան էլ այն լինի «ցածր տոկոսադրույքով և երկարաժամկետ» այն չի դադարի վարկավորում լինելուց: Այլ կերպ ասած՝ մենք, հարցերն արմատական ձևով լուծելու փոխարեն շարունակում ենք ընկնել վարկերի հետևից՝ մոռանալով, որ աշխարհի 10 մլն հայերի ռեսուրսը պիտի բավականացնի նաև նոր ատոմակայան կառուցելուն: Ատոմակայանի կառուցման արժեքը գնահատվում է 4,5 մլրդ ԱՄՆ դոլար: Այն տևում է շուրջ 5 տարի: Այսինքն՝ եթե 10 մլն հայերից յուրաքանչյուրը տարեկան տրամադրի 90 դոլար, հարցը կարելի է համարել լուծված: Իսկ եթե լուրջ նվիրատվություններ կատարեն մեր բարերարները, էլ ավելի լավ: Իսկ մինչ այդ՝ մեզ մնում է միայն վարկեր փնտրել և էլեկտրաէներգիա թանկացնել...

Գուրգեն Վարոսյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին