Այն, ինչ անում է Հայաստանի հանրությունը, այդ թվում՝ «Եվրասիա» ՀԿ-ն, Ռուսաստանի դեսպանատան և կառույցների մասնակցությամբ, շատ կարևոր է։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Սա ներառում է «Անմահ գնդի» երթի կազմակերպումը, «Հիշողության պարտեզի» ակցիան, «Հաղթանակի թելադրությունը»: Իսկ մեր դիվանագետները հանդիպում են հայ վետերանների հետ և օգնում նրանց»,- նշել է նա։
«Մենք անխուսափելիորեն կհասնենք նրան, ինչի մասին այժմ խոսում է Ռուսաստանը. տարածաշրջանի երկրները պետք է լուծեն բոլոր խնդիրներն իրենց անմիջական հարևանների հետ»,- այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Լավրովը` անդրադառնալով Հարավային Կովկասում անվտանգության թեմային։ «Երբ ասում են` ԵՄ առաքելությունն ապահովելու է անվտանգությունը ՀՀ Սյունիքի մարզում, դա այնքան էլ պարզ չէ։ Այդ իսկ պատճառով էլ աջակցություն ստացավ «3+3»` Հարավային Կովկասի երկրները և նրանց հարևանները նախաձեռնությունը»,- հավելել է Լավրովը։ |