▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք ենթարկվել ենք թրաֆիքինգի. Ալրաղացի Լյովին պատկանող խաղատան աշխատակիցներ

 

Սևան քաղաքի «Ախթամար» հյուրանոցում գործող «Գոլդեն Փելես» խաղատան աշխատակիցներն այսօր նամակ-հայտարարություն են ուղարկել ՀՀ նախագահին, վարչապետին, գլխավոր դատախազին, ԱԱԾ պետին, ՀՀ քննչական կոմիտեի նախագահին՝ պահանջելով քրեական գործ հարուցել ամիսներ շարունակ իրենց չվճարված աշխատավարձերի փաստով: Այս մասին 168.am-ին հայտնեցին խաղատան աշխատակիցները: Նամակ-հայտարարությունը ստորագրել են 30 աշխատակիցներ: Մոտ մեկ ամիս առաջ՝ փետրվարի 2-ին, նրանք դիմել էին Մարդու իրավունքների պաշտպանին՝ խնդրելով պաշտպանել իրենց ոտնահարված իրավունքները, սակայն մինչ օրս ՄԻՊ-ից պատասխան չեն ստացել: «Մենք ենթարկվել ենք թրաֆիքինգի: Անցած տարի սեպտեմբերից մեզ աշխատացրել են ու աշխատավարձ չեն վճարել: Ամեն տեղ բացատրում են թրաֆիքինգն ինչ է, զգուշացնում են արտերկրում թրաֆիքինգի մասին, բայց սեփական երկրում ենթարկվում ենք թրաֆիքինգի ու ոչ մեկը ոչ մի քայլ չի անում մեզ պաշտպանեու համար: Այսօր մենք հայտարարություն ենք տվել ստեղծված իրավիճակի՝ որպես քրեական հանցագործության մասին, որ մարդիկ մեզ օգտագործել են ու հանցագործություն են կատարել, բայց ոչ ոք այսօր պատասխանատվության չի ենթարկվում, ոչ ոք ուշադրություն չի դարձնում»,- ասաց աշխատակիցներից մեկը՝ խնդրելով չհրապաակել իր անունը, քանի որ վախենում է առավել վատ հետևանքներից: Ըստ նրա՝ ևս 50-ից ավելի աշատակիցներ սլավոններ են, ներկայումս ՀՀ-ում չեն, մեկնել են՝ այդպես էլ չստանալով իրենց աշխատավարձը: Ընդհանուր աշխատավարձի պարտքն աշխատակիցների հաշվարկով կազմում է 170-180 հազար դոլար: Աշխատակիցները նշեցին, որ անցած տարի սեպտեմբերին իրենց աշխատավարձերը սառեցրել են՝ պատճառաբանելով, որ ի վիճակի չեն վճարելու, և խոսատացել են մինչև հունվար մարել, իրենք էլ ընդառաջել են տնօրինությանը: Հոկտեմբեր-դեկտեմբերին, աշխատակիցներին աշխատավարձ վճարվել է մասամբ՝ 10%-ի չափով: Այդպես աշխատել են մինչև դեկտեմբերի 15-ը, երբ խաղատան ղեկավարները ժողով են արել, բայց ժողովից հետո հրաժարվել են դուրս գալ ու հարցերի պատասխանել: Աշխատակիցներն ըմբոստացել են ու այլևս դուրս չեն եկել աշխատանքի՝ մինչև չվարձատրվեն: Խաղատան սեփականատեր Լևոն Սարգսյանը (Ալրաղացի Լյով) տնօրեն Արթուր Բաբայանի միջոցով աշխատողներին խոսք էր տվել, որ փետրվարի 1-ին պարտքերը կմարի, սակայն իր խոսքի տերը չի եղել և դրա համար փետրվարի 2-ին աշխատակիցները դիմել են ՄԻՊ-ին: Մինչ օրս ո՛չ Լ.Սարգսյանը, ո՛չ էլ Ա.Բաբայանը իրենց հետ կապ չեն հաստատել և չեն պատասխանում հեռախոսազանգերին: 

168.am-ը գրում է. Սևան քաղաքի «Ախթամար» հյուրանոցում գործող «Գոլդեն Փելես» խաղատան աշխատակիցներն այսօր նամակ-հայտարարություն են ուղարկել ՀՀ նախագահին, վարչապետին, գլխավոր դատախազին, ԱԱԾ պետին, ՀՀ քննչական կոմիտեի նախագահին՝ պահանջելով քրեական գործ հարուցել ամիսներ շարունակ իրենց չվճարված աշխատավարձերի փաստով: Այս մասին  հայտնեցին խաղատան աշխատակիցները:

Նամակ-հայտարարությունը ստորագրել են 30 աշխատակիցներ: Մոտ մեկ ամիս առաջ՝ փետրվարի 2-ին, նրանք դիմել էին Մարդու իրավունքների պաշտպանին՝ խնդրելով պաշտպանել իրենց ոտնահարված իրավունքները, սակայն մինչ օրս ՄԻՊ-ից պատասխան չեն ստացել:

«Մենք ենթարկվել ենք թրաֆիքինգի: Անցած տարի սեպտեմբերից մեզ աշխատացրել են ու աշխատավարձ չեն վճարել: Ամեն տեղ բացատրում են թրաֆիքինգն ինչ է, զգուշացնում են արտերկրում թրաֆիքինգի մասին, բայց սեփական երկրում ենթարկվում ենք թրաֆիքինգի ու ոչ մեկը ոչ մի քայլ չի անում մեզ պաշտպանեու համար: Այսօր մենք հայտարարություն ենք տվել ստեղծված իրավիճակի՝ որպես քրեական հանցագործության մասին, որ մարդիկ մեզ օգտագործել են ու հանցագործություն են կատարել, բայց ոչ ոք այսօր պատասխանատվության չի ենթարկվում, ոչ ոք ուշադրություն չի դարձնում»,- ասաց աշխատակիցներից մեկը՝ խնդրելով չհրապաակել իր անունը, քանի որ վախենում է առավել վատ հետևանքներից:

Ըստ նրա՝ ևս 50-ից ավելի աշատակիցներ սլավոններ են, ներկայումս ՀՀ-ում չեն, մեկնել են՝ այդպես էլ չստանալով իրենց աշխատավարձը: Ընդհանուր աշխատավարձի պարտքն աշխատակիցների հաշվարկով կազմում է 170-180 հազար դոլար: Աշխատակիցները նշեցին, որ անցած տարի սեպտեմբերին իրենց աշխատավարձերը սառեցրել են՝ պատճառաբանելով, որ ի վիճակի չեն վճարելու, և խոսատացել են մինչև հունվար մարել, իրենք էլ ընդառաջել են տնօրինությանը:

Հոկտեմբեր-դեկտեմբերին, աշխատակիցներին աշխատավարձ վճարվել է մասամբ՝ 10%-ի չափով: Այդպես աշխատել են մինչև դեկտեմբերի 15-ը, երբ խաղատան ղեկավարները ժողով են արել, բայց ժողովից հետո հրաժարվել են դուրս գալ ու հարցերի պատասխանել: Աշխատակիցներն ըմբոստացել են ու այլևս դուրս չեն եկել աշխատանքի՝ մինչև չվարձատրվեն:

Խաղատան սեփականատեր Լևոն Սարգսյանը (Ալրաղացի Լյով) տնօրեն Արթուր Բաբայանի միջոցով աշխատողներին խոսք էր տվել, որ փետրվարի 1-ին պարտքերը կմարի, սակայն իր խոսքի տերը չի եղել և դրա համար փետրվարի 2-ին աշխատակիցները դիմել են ՄԻՊ-ին: Մինչ օրս ո՛չ Լ.Սարգսյանը, ո՛չ էլ Ա.Բաբայանը իրենց հետ կապ չեն հաստատել և չեն պատասխանում հեռախոսազանգերին:

Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին