▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լսած կա՞ք, որ Հայաստանը երբևէ «միացյալ ու անկախ» է եղել

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՌԱՍՊԵԼՆԵՐ
Քաղաքացիք, կհիշե՞ք, կամ լսած կա՞ք, որ Հայաստանը, կամ այն երկիրը՝ ուր հիմա կապրինք, երբևէ «միացյալ ու անկախ» եղած ըլլա։
«Միացյալ և անկախ» չէ, բայց «մոռացյալ և առկախ» Հայաստան մը կհիշեմ։ Ատ ասկե մոտ 10 տարի առաջ էր։ Երբ շերտ մը հող մնաց մեջտեղ… մոռացմամբ, ու հայ “կառավարությունը” 3 տարի շարունակ այդ շերտը ուսին ձգած ման եկավ մեծ պետությանց դուռներն, ոչ մեկը վրան չնայեց, այդ պատճառով ստիպված ինքն սկսեց «կառավարել»։
Իսկ գալով մայիսի 28-ի «ակտ»-ին, ան ալ սապես պատահեցավ.«12 տաճկահայ վարժապետներ, երբ պառլամենտի առջևեն կանցնեին, հանկարծ անձրևն սկսեց ու չթրջվելու համար պառլամենտը մտան»։
Ահա բոլորը։
Բայց դուք նայեցեք, թե սա զույգ առտնին անցքերու վրա ի՞նչ առասպելներ է հորիներ արտասահմանի ազգասեր մամուլը։
Մայիսի 28-ին, ուր երկու ազգասեր է գոյություն ունեցեր, հոն «միացյալ ու անկախ» է խաղցվեր։ Իսկ մեկ ազգասեր գտնված երկրին մեջ ալ. տեղացի մեկը հրավիրված է՝ տանել մեկ դերը ճիշտ այնպես, ինչպես Վահրամ Փափազյանը ֆրանսերենով Օթելլո կխաղա ռուս խումբերու հետ։ 
Մենակ այդ չէ։
Վրացյանը 500 երեսնոց պատմություն է գրեր այդ Հայաստանին մասին. պատմություն մը, որուն առջև կնսեմանան, ամենայն հավանականությամբ, Խորենացիին ու Փավստոս Բյուզանդին բոլոր առասպելները։
Այսպես է մեր դժբախտ «հայոց պատմությունը»։ Խորենացի մը կծնի իր առասպելներով, ապա 15 դար ետքը՝ Պալասանյան մը, որն այդ առասպելները նյութ առնելով՝ իր “հայոց պատմությունը» կգրե, ապա Լեո մը, որ զանոնք կսրբե ու տեղը իրենը կդնե։
Կարդանք քանի մը էջ մեզմե 15 դար ետքը ծնվող Պալասանյանեն, որը պիտի գրե իր “պատմությունը”, օգտվելով Վրացյանեն, այսինքն՝ 20-րդ դարու այդ Խորենացիեն։
«… Ըստ ավանդության, հայերը, վրացիք և Ադրբեջանը, ընդհանուր լեզու գտնելով, Թիֆլիսին մեջ Սեյմ կուզեին շինել, որ ազատվեն ազգամիջյան պատերազմեն։ Տաճիկը տեսնելով այս բանը՝ խառնակեց անոնց լեզուն, և հայերը անջատվելով, եկան Գեղամա ծովին եզերքը բնակություն հաստատեցին, կազմելով միացյալ ու անկախ Հայաստան, որու հզորությանը առջև Ֆրանսիան ու Անգլիան անգամ գլխարկ կհանեին… շոգ օրերուն։
Երկիրը իր ծաղկման գագաթնակետին հասավ Համո Օհանջյանի կապինեթին օրոք։ Այս շրջանին Հայաստանին հարկատու էին եզդիները, բազմաթիվ թուրքեր, 3 վրացի,8 ռուս, 6 հույն, 1 ֆրանսիացի (անգամ) և ողջ Ասորեստան (Մհուբ) ։ Անգլիան 40 հազար հրացան տվավ հայ զինվորներու ձեռքը… ծանր ու թեթև ընելու համար, ու հայ պատվիրակը Սեվրի դաշնագիրը ստորագրելու ատեն մեծ պետություններեն ավելի կրնար փորը դուրս նետել… եթե անոթի չլլար։ Հայ դեսպանը այդ դարաշրջանին, որ պետութենեն կրակ ուզեր ձեռքի պապիրոսը վառելու՝ չէր մերժվեր։
Այսպես առոք փառոք առհասարակ»։
Այսպես 450 էջ։
Լեռ Կամսար 1924թ.

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՌԱՍՊԵԼՆԵՐ

Քաղաքացիք, կհիշե՞ք, կամ լսած կա՞ք, որ Հայաստանը, կամ այն երկիրը՝ ուր հիմա կապրինք, երբևէ «միացյալ ու անկախ» եղած ըլլա։ «Միացյալ և անկախ» չէ, բայց «մոռացյալ և առկախ» Հայաստան մը կհիշեմ։ Ատ ասկե մոտ 10 տարի առաջ էր։ Երբ շերտ մը հող մնաց մեջտեղ… մոռացմամբ, ու հայ «կառավարությունը» 3 տարի շարունակ այդ շերտը ուսին ձգած ման եկավ մեծ պետությանց դուռներն, ոչ մեկը վրան չնայեց, այդ պատճառով ստիպված ինքն սկսեց «կառավարել»։ Իսկ գալով մայիսի 28-ի «ակտ»-ին, ան ալ սապես պատահեցավ. «12 տաճկահայ վարժապետներ, երբ պառլամենտի առջևեն կանցնեին, հանկարծ անձրևն սկսեց ու չթրջվելու համար պառլամենտը մտան»։ Ահա բոլորը։ Բայց դուք նայեցեք, թե սա զույգ առտնին անցքերու վրա ի՞նչ առասպելներ է հորիներ արտասահմանի ազգասեր մամուլը։Մայիսի 28-ին, ուր երկու ազգասեր է գոյություն ունեցեր, հոն «միացյալ ու անկախ» է խաղցվեր։ Իսկ մեկ ազգասեր գտնված երկրին մեջ ալ. տեղացի մեկը հրավիրված է՝ տանել մեկ դերը ճիշտ այնպես, ինչպես Վահրամ Փափազյանը ֆրանսերենով Օթելլո կխաղա ռուս խումբերու հետ։ Մենակ այդ չէ։ Վրացյանը 500 երեսնոց պատմություն է գրեր այդ Հայաստանին մասին. պատմություն մը, որուն առջև կնսեմանան, ամենայն հավանականությամբ, Խորենացիին ու Փավստոս Բյուզանդին բոլոր առասպելները։ Այսպես է մեր դժբախտ «հայոց պատմությունը»։ Խորենացի մը կծնի իր առասպելներով, ապա 15 դար ետքը՝ Պալասանյան մը, որն այդ առասպելները նյութ առնելով՝ իր «հայոց պատմությունը» կգրե, ապա Լեո մը, որ զանոնք կսրբե ու տեղը իրենը կդնե։ Կարդանք քանի մը էջ մեզմե 15 դար ետքը ծնվող Պալասանյանեն, որը պիտի գրե իր «պատմությունը», օգտվելով Վրացյանեն, այսինքն՝ 20-րդ դարու այդ Խորենացիեն։ «… Ըստ ավանդության, հայերը, վրացիք և Ադրբեջանը, ընդհանուր լեզու գտնելով, Թիֆլիսին մեջ Սեյմ կուզեին շինել, որ ազատվեն ազգամիջյան պատերազմեն։ Տաճիկը տեսնելով այս բանը՝ խառնակեց անոնց լեզուն, և հայերը անջատվելով, եկան Գեղամա ծովին եզերքը բնակություն հաստատեցին, կազմելով միացյալ ու անկախ Հայաստան, որու հզորությանը առջև Ֆրանսիան ու Անգլիան անգամ գլխարկ կհանեին… շոգ օրերուն։Երկիրը իր ծաղկման գագաթնակետին հասավ Համո Օհանջյանի կապինեթին օրոք։ Այս շրջանին Հայաստանին հարկատու էին եզդիները, բազմաթիվ թուրքեր, 3 վրացի,8 ռուս, 6 հույն, 1 ֆրանսիացի (անգամ) և ողջ Ասորեստան (Մհուբ) ։ Անգլիան 40 հազար հրացան տվավ հայ զինվորներու ձեռքը… ծանր ու թեթև ընելու համար, ու հայ պատվիրակը Սեվրի դաշնագիրը ստորագրելու ատեն մեծ պետություններեն ավելի կրնար փորը դուրս նետել… եթե անոթի չլլար։ Հայ դեսպանը այդ դարաշրջանին, որ պետութենեն կրակ ուզեր ձեռքի պապիրոսը վառելու՝ չէր մերժվեր։Այսպես առոք փառոք առհասարակ»։Այսպես 450 էջ։

Լեռ Կամսար 1924թ.

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին