ՀՀ օրենսդրությամբ սահմանված են 17 պատվավոր կոչումներ, որոնց շնորհումը բացասական ազդեցություն է ունենում առանձին մասնագիտական ոլորտներում առողջ մրցակցության, արժանիքահեն առաջընթացի, բարոյահոգեբանական մթնոլորտի վրա: Նման կարծիք էր հայտնել ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը` «ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» և կից օրենքներում առաջարկվող փոփոխությունները ԱԺ հունվարի 15-ի նիստում ներկայացնելով: Նախագծով առաջարկվում է օրենքից հանել ՀՀ ժողովրդական արտիստի, ժողովրդական նկարչի, գիտության վաստակավոր գործչի, վաստակավոր ճարտարապետի, վաստակավոր շինարարի, վաստակավոր բժշկի, վաստակավոր իրավաբանի, վաստակավոր արտիստի, վաստակավոր նկարչի, արվեստի վաստակավոր գործչի, մշակույթի վաստակավոր գործչի, վաստակավոր մանկավարժի, վաստակավոր լրագրողի, տնտեսության վաստակավոր աշխատողի, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի, վաստակավոր մարզչի կոչումները: «Ինչի՞ չտան, էդ մարդիկ ծնվել են՝ ծառայելու համար, սպորտսմեններ են ծնվել, էսօր չտան, չգնահատեն, բա հետո՞, ի՞նչ են ուզում անել, չեմ հասկանում: Պետք է խրախուսեն, թևեր տան»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է երգիչ Արտաշ Ասատրյանը: «Երբևէ չեմ ակնկալել կոչում, տան- չտան, մեր ձեռքից չեն կարա առնեն ժողովրդի սերն ու ծափերը: Ժողովրդի կյանքին մեռնեմ, ամենակարևոր գնահատողը ժողովուրդն է, գնահատել ու գնահատում է»,- նշել է երգիչը: |
«Ժողովրդի կյանքին մեռնեմ, ամենակարևոր գնահատողն ինքն է». Արտաշ Ասատրյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet