▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ջերմուկում միայն բուժվում են, ռեստորանները դատարկ են.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Այս տարի առողջարանային Ջերմուկում գրեթե նույնքան հանգստացողներ կան, որքան անցած տարի էր: Մի տարբերությամբ, որ այս տարի Ռուսաստանից ժամանածները շատ են. ռուսներն առաջվա նման շատ չեն մեկնում Եվրոպա, եւ հայաստանյան Ջերմուկը նրանց ավելի հասանելի է։ Բայց ջերմուկցիները արձանագրում են, որ այս տարին մի առանձնահատկություն ունի՝ հանգստացողներն ավելորդ ծախսեր չեն անում, միայն բուժվում են: Ռեստորան-սրճարանները դատարկ են, նվազել է անգամ ճոպանուղու եկամուտը, թեեւ առողջարանները լիքն են:

Անգամ վարչապետի խորհրդական. Վայոց Ձորի նախկին մարզպետ Սամվել Սարգսյանի նորաբաց «Հայաթ»-ում արդեն հանգստացողներ կան, չնայած այն ընդամենը հյուրանոց է՝ առողջարանային մաս չունի, եւ մեկ հանգստացողի համար մոտ 200 դոլարից է սկսվում համարի արժեքը, որի մեջ միայն նախաճաշն է ներառված: Եթե դրան գումարենք նաեւ առողջարաններից որեւէ մեկում, թերեւս հարեւան «Արմենիայում» պրոցեդուրաները, ապա բավականին թանկ հաճույք է ստացվում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին