▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրինա Թովմասյանը՝ բիզնես գործունեության և ընտանիքի մասին

Life.Panorama.am-ը գրում է, որ այսօրվա  զրուցակիցն անգլերեն լեզվի մասնագետ, շուկայագետ, գեղեցկության մրցույթի «Միսս Հայաստան-2001» տիտղոսակիր Իրինա Թովմասյանն է. գործարար հայուհի, երեք երեխայի մայր, սիրող կին և քույր.

-Դուք և Ձեր քույրիկը՝ Լուսինե Թովմասյանը, ունեք ձեր համատեղ բիզնեսը: Երիտասարդ կնոջ համար Հայաստանում բիզնես գործունեությունը ի՞նչ բարդություններ ունի:

-Դա կախված է բիզնես ոլորտից: Մեր դեպքում նշանակալի դժվարություններ չկան, նաև ավելի ճիշտ է, որ կանայք են զբաղվում: Չէ՞ որ կինն ավելի լավ է հասկանում երեխայի հոգեբանությունը, քան տղամարդը: Օրինակ, չէ՞ որ ծննդյան տարեդարձերը մայրիկներն են կազմակերպում: Իսկ մնացած՝ լուրջ բիզնեսներում, իհարկե, տղամարդու գործունեությունն ավելի ճիշտ է:

-Իսկ ոչ կազմակերպչական, այլ ֆինանսական, հարկային հարցերը կարողանո՞ւմ եք լուծել:

-Մեր գործունեությունը սկսելու համար ֆինանսական մեծ ներդրումներ անհրաժեշտ չէին: Մենք այդ բարդություններին շատ չենք առընչվել: Միգուցե մեծ գործ ձեռնարկելու դեպքում ձախողեինք: Հասկանում եմ, քանի որ երկրի ընդհանուր վիճակը լավ չի, ոչ մի մեծ կամ փոքր ձեռնարկատեր գոհ չի լինի: Պետք է գործդ շատ սիրես, որ մեծ ուշադրություն չդարձնես եկամուտներին ու բավարարվես քչով: Բայց եթե այդ գործը քո ընտանիքի, երեխաների ծախսերը, հոգսերն է հոգում, դրանով պետք է ընտանիք պահես, ապա, կարծում եմ, մանր բիզնեսով զբաղվող անհատները մեծամասամբ դժգոհ կլինեն:

-Ձեր և Լուսինեի դեպքում, հավանաբար, խնդիրը զբաղմունք ունենալն է եղել. որքանով որ կողմնակի աչքով է երևում, երկուսդ էլ ապահովված ամուսիններ ունեք և ընտանիքների հոգսերը նրանց ուսերին է:

-Ճիշտ եք նկատել, մեծ խնդիրներն իրենք են լուծում: Բայց, միևնույն է, յուրաքանչյուր կին իրեն լավ է զգում, երբ կարողանում է որոշակի գումար վաստակել: Ես և քույրս սովոր ենք աշխատելուն դեռ դպրոցական տարիներից: Ես 8-րդ դասարանից թերթերում տպագրվում էի, հաղորդում վարում, գովազդում նկարահանվում: Այնպես չի, որ մեր ծնողները չէին հոգում մեր ծախսերը, պարզապես ցանկանում էինք ինքներս աշխատել, վաստակել: Որքան էլ ապահովված լինենք, մեր ամուսիններն աշխատեն, մենք չենք կարող նստել և ոչինչ չանել:

-Հայ բիզնես-գործընկերները միշտ խնդիրներ են ունենում միմյանց հետ: Հատկապես, գումարը չեն կարողանում կիսել: Երկու քույրիկ երբևէ նման խնդրի առջև կանգնե՞լ եք:

-Մենք երբեք միմյանց չենք նախանձել, մրցակցության մեջ չենք մտել:

-Նույնիսկ փոքր տարիքո՞ւմ:

-Երբ շա՜տ փոքր էինք, կարող է գրիչի կամ տիկնիկի համար կռվեինք: Բայց դա այլ կռիվ է: Սկսած այն ժամանակից, երբ Լուսինեն 6, իսկ ես 10 տարեկան էի, էլ երբեք միամյանց հետ չենք վիճել:

-Խաղաղություն, բնականաբար, լինում է զիջումների շնորհիվ: Դա ո՞ւմ առաքելությունն էր ձեզ մոտ:

-Երևի ես ավելի զիջող էի, իսկ Լուսինեն, քանի որ փոքր էր, ավելի խորամանկ էր: Բայց երկուսս էլ շատ ուժեղ բնավորություն չունեինք, որ անընդհատ կռվեինք: Իսկ արդեն գիտակցված տարիքում չեմ էլ կարող հիշել այնպիսի դեպք, որ միմյանցից գոնե մեկ րոպեով նեղացած լինենք: Ուր մնաց ֆինանսական տարաձայնություններ: Այդ մասին նույնիսկ մտածելը ամոթ է:

-Ձեր օրինակին, կարծեք թե, հետևում է նաև Ձեր ավագ դուստրը. սիրում է աշխատել:

-Այո, նա 8 տարեկան էր, որ նկարահանվում էր սերիալում և գումար վաստակում: Ես շատ ուրախ եմ, որ նա արժեվորում է իր վաստակածը: Հիշում եմ, երբ նկարահանումներն ավարտվեցին, մի քանի օր անց մտածեց-մտածեց ու հարցրեց. «Մամ, ես հիմա ինչքա՞ն կորցրեցի»: Ես ոչ թե խրախուսում եմ և ասում, որ երեխան անպայման պետք է գումար աշխատի, այլ ուղղակի ցանկանում եմ, որ գնահատի իր աշխատածը: Ուրախանում եմ, երբ կարողանում է խնայել՝ կարևոր մի բան գնելու համար:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին