▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ իրական ակնկալիք ունեին եզդիները մեր կառավարությունից

Ի՞նչ իրական ակնկալիք ունեին եզդիները մեր կառավարությունից: Մի՞թե նրանք իսկապես կարծում էին, որ Հայաստանը կարող էր բարձրացնել իրենց հարցը միջազգային հարթակներում և հասնել իրական արդյունքի: 

Չէ՞ որ նման մի նախադեպ ունեցել ենք` կապված սիրիահայ համայնքի հետ: Հայաստանը տեղում ոչ մի օգնություն չի կարողացել ցուցաբերել: Հսկայական ռեսուրսներ են ծախսվել, նրանց մի մասին Հայաստանում ընդունելու համար, բայց միջազգային ասպարեզում և հենց Սիրիայում մենք չենք կարողացել խնդիրներ լուծել: Նույնն էլ այս պարագայում:

Իրաքում հիմնական խաղացողը ԱՄՆ-ն է: Թերևս ավելի նպատակահարմար ու արդյունավետության առումով արդարացված էր եզդիների երթը դեպի ԱՄՆ դեսպանատուն: Եվ վերջինս էլ արդեն միջոցներ ձեռնարկել ու իսլամիստների ուղղությամբ օդային հարվածներ հասցնելու մասին որոշում է կայացրել: Դրանով ԱՄՆ-ն անիմաստ է դարձրել միջազգային հարթակներում խնդրի մասին ՀՀ-ի կողմից որևէ բարձրաձայնում, քանի որ Իրաքում ռազմական միջամտության ակնկալիքը որևէ պարագայում դրանից այն կողմ չի կարող անցնել:

Կարծում եմ, եզդիների այս բուռն բողոքը կամ վերոնշյալ պարզ իրողությունը չհասկանալու, կամ զուգահեռաբար համայնքն ամրապնդելու ու մոբիլիզացնելու, այսինքն` ներհամայնքային խնդիրների լուծմանը միտված քայլերի արդյունք է:

Դավիթ Պետրոսյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին