Նախօրեին Լոռու մարզի Օձուն համայնքում երրորդ անգամ կայացավ արդեն ավանդական դարձած «Օձունի գանձերը» ամենամյա փառատոնը՝ «Օձունում միջհամայնքային ամենամյա հանդիպման» շրջանակներում:
Ծրագիրն իրականացվում է «Կնդարար» կոոպերատիվի նախաձեռնությամբ՝ G2iA (Միջմասնագիտական միջազգային հայկական խմբավորում) ֆրանսիական կազմակերպության, Ֆրանսիայի Ռոն-Ալպ ռեգիոնի, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության հովանավորությամբ և համագործակցությամբ, Արդվի, Արևածագ, Այգեհատ, Հագվի, Կարմիր Աղեկ, Մղարթ, Օձուն և Ծաթեր համայքնների գյուղապետերի, Լոռու մարզպետարանի, «Les Amis du G2iA» միջմասնագիտական հայ-ֆրանսիական ցանցի և «Սփյուռքահայ ուսանողական խորհրդի» հետ գործընկերության արդյունքում իրականացվող ծրագրի շրջանակներում։
Փառատոնի նպատակն է մեկ անգամ ևս արժևորել Օձունի և հարևան 7 գյուղերի տեղական արտադրության մթերքները:
«Փառատոնը նպաստելու է տուրիզմի, ինչես նաև տնտեսության մյուս ճյուղերի զարգացմանը: «Օձունի գանձերը» մեծ խթան է հանդիսանալու գյուղական համայնքների զարգացմանը, քանի որ գյուղերի բնակիչները հնարավորություն են ստանում ամեն տարի ցուցադրել ու վաճառել իրենց արտադրանքը: Ամեն տարի փառատոնը մեծացնում է ընդգրկման շրջանակները: Հույս ունենք, որ այն կվերածվի համահայկական տոնի»,-նշեց Օձունի գյուղապետ Արսեն Տիտանյանը:
«Փառատոնի նպատակն է արժևորել գյուղացու աշխտանանքը: Չափազանց կարևոր է, որ նրանք հասկանան՝ իրենց աշխատանքն արժեք ունի և գնատհատվում է թե ֆինանսական, թե բարոյական տեսանկյունից: Ֆրասնիացիներն ասացվածք ունեն՝ ավելի լավ է մեկ մոմ վառել մթության մեջ, քան այն անիծել հազար անգամ: Այստեղ տեսնում եմ շատ երեխաների, ովքեր արժանի են, որ իրենց ծնդդավայրում մեծանան և լավ կյանք ունենան: Ես շատ կուզենայի, որ մենք կարողանանք ամեն մեկս մեր աշխատանքով այնպես անենք, որ այս երեխեներն իրենց հողի վրա մեծանան»,- իր ելույթի ժամանակ ասաց G2iA հայաստանյան ներկայացուցիչ Ժան Մինասյանը:
Այս տարի փառատոնին մասնկացում և իրենց բարիքներն էին ներկայացնում Արդվի, Արևածագ, Այգեհատ, Հագվի, Կարմիր Աղեկ, Մղարթ, Օձուն, Ոսկեվան, Ծաթեր գյուղերը, ինչպես նաև 5 հյուր գյուղեր՝ Այրումը, Լճկաձորը, Փանիկը և սահմանամերձ Չինարին ու Բերքաբերը:
Փառատոնին իր մասնակցությունն էր բերել «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան»: Ասոցիաիայի Լոռու մարզի ներկայացուցիչ Արփինե Դարչինյանն ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ներկայացված են «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի նախաձեռնությամբ ստեղծված «Հայկար» խմբի և Ախթալայում հիմնված կավագործության խմբի անդամների աշխատանքները:
«Ներկայացրել ենք ձեռքի աշխատանքներ, պայուսակներ, խնկամաններ, կժեր, կին աղամաններ, մրգերի ձևով ներկայացված բաժակի տակդիրներ: Այս փառատոնը կարևորովում է նրանով, որ կարողանում ես ներկայացնել քո ներքին կարողությունները, աշխատանքը, արժանանում գնահատանքի: Առաջին անգամ ենք մասնակցում որպես կազմակերպություն, նախկինում մասնակցել ենք այլ փառատոնների: Մարդիկ հետաքրքրված են, սակայն պետք է նշեմ, որ գնողունակությունը ցածր՝ բոլորիս հայտնի պատճառներով»,- նշեց մեր զրուցակիցը:
Ոսկեվանի համայնքի կանայք ներկայացրել էին տարատեսակ չրեր, որոնք անտարբեր չէին թողնում գյուղի հյուրերին:
«Շատ ուրախ ենք նման միջոցառման մասնակցելու համար: Մեր խմբում ընդգրկված են 20 կանայք, որոնցից 12-ը մասնակցում են տարբեր ծրագրերի: Չրերի ծրագիր ունենք, ճագարաբուծության: Ուրախ ենք մեր աշխատանքը ներկայացնելու, ինչպես նաև չունեցածը տեսնելու, հետագայում ընդօրինակելու համար: Ֆրանսիայի Ռոն-Ալպ ընկերության հովանավորոթյամբ չրագործությամբ ենք զբաղվում: Ինքնատիպ արտադրանք ունենք, օրինակ՝ շաքարի ճակնդեղը, որ ընդօրինակել ենք Ֆրանսիացիներից, երբ այցելել ենք նրանց ֆերմերներին»,-ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Ոսկեվան համայնքի չրերի ծրագրի համակարգող Մայրանուշ Ալեքսանյանը:
Կարմիր Աղեկ գյուը փառատոնին մասնակցում էր երկրորդ անգամ.
«Գյուղը հարուստ է տարբեր բանջարեղեններով, բերք ու բարիքով, մեղրով: Այսօր ներկայացրել ենք բանջարեղեններ, գյուղի կանանց պատրաստած խմորեղենը, տիկին Նվարդի արդեն հայտնի մեղրը, թթի օղի, սալորի օղի և նորահարսերի ձեռքով պատրաստված թթու լավաշ: Հետքրքրվողները շատ են: Նմանատիպ փառատոնները նաև վեր են հանում տարբեր խնդիրները, հնարավորություն տալիս գյուղացուն ներկայացնել իր տանջանքի արդյունքում ստեղծվածը»,- մեզ հետ զրույցում ասաց Անուշիկ Փանոսյանը:
Այս տարի առաջին անգամ փառատոնին ներկա էին նաև սահմանամերձ Չինարի և Բերքաբեր համայնքների ներկայացուցիչները:
«Սահման» ՀԿ-ն ֆրանսիական Ռոն-ԱԼՊ և G2iA Ընկերությունների համագործակցությամբ գյուղերում մեղվաբուծության ծրագեր է իրականացրել:
«Քանի որ մեղրաքամն արդեն եղել է, մթեքը ներկայացնում ենք այս փառատոնի շրջանակներում: սա մեր առաջին փորձն էր: Ընտանիքներին զրոյից սովորեցնում ենք մեղր արտադրել և ահա այսօրվա ներկայացվածն այդ աշխատանքի արդյուքն է: Կարևորում եմ նմանատիպ փառատոնների անցկացումը, քանի որ այն հնարավորություն է ընձեռում ներկայացնել մթերքը, շփվել տարբեր մարդկանց հետ, ինչու ոչ՝ նաև համագործակցել»,- նշեց մեր զրուցակից «Սահման» ՀԿ ներկայացուցիչ Անահիտ Նազարյանը:
Իր արտադրանքն էր ներկայացրել նաև Լճկաձորում վերջերս բացված պահածոների գործարանը, որի ներկայացուցիչները հավաստիացրին, որ հետաքրքրությունը մուրաբաների և հյութերի նկատմամբ բավական մեծ է:
Փառատոնին իրենց մասնակցությունն էին բերել Օձունի և հարակից գյուղերի երգի ու պարի խմբեր: «Պարենք հայերեն» երիտասարդական նախաձեռնությունը՝ ազգային պարերի ցուցադրությամբ և պարուցուցմամբ:
Հեղինակ՝ Հասմիկ Գյոզալյան