▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀԿ-ում իրարից ձայներ են գողացել․«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Որքան էլ Հանրապետականը փորձում է «աղբը տնից չհանել», սակայն ՀՀԿ խոհանոցից լուրեր են հասնում, որ ներքին «ռազբորկաները» չեն դադարում։

Բանն այն է, որ կուսակցությանը հետաքրքրում է իր ստացած ձայների հանրագումարը, եւ կարեւոր չէ, թե այդ ձայներն ով է բերել՝ Վահրամ Բաղդասարյա՞նը, թե՞ Դերժավի Արկադը, սակայն իրենք՝ ռեյտինգային թեկնածուները, այդպես չեն կարծում։ Գրեթե բոլոր մարզերի վարկանիշային թեկնածուների հարաբերությունները լարված են՝ նրանցից շատերը համոզված են, որ իրենց ձայները կուսակիցները գողացել են։

Այնտեղ, որտեղ ռեյտինգային մի թեկնածուն վերահսկողներ չի ունեցել, նրա քվեաթերթիկները դրվել են մյուս թեկնածուի օգտին, ով կարողացել է լեզու գտնել հանձնաժողովականների հետ։ Ըստ այդմ, դժգոհներ կան եւ Լոռվա մարզի, եւ Շիրակի, եւ Արագածոտնի, եւ հատկապես Երեւանի թեկնածուների թվում։

Ըստ ՀՀԿ-ականներից ստացած տեղեկությունների, «գողացել» են անգամ Երեւանում առաջադրված հարկայինի աշխատողների, ԴԱՀԿ նախկին աշխատակից Տավրոս Գեւորգյանի, Կոտայքում՝ Վարդան Այվազյանի եւ ուրիշների ձայները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին