▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկական հեռուստատեսությունը դարձել է տնազի տնազ

 

Իսկապես ցավով, մեծ ցավով նկատեցի, որ ես էլ եմ համալրել էն մարդկանց շարքերը, ովքեր հայկական հեռուստաալիքներ էլ գրեթե չեն նայում: Առաջներում ինձ համար դա սնոբիզմի արտահայտություն էր` “Հայկական թիվիով ինչ կա նայելու? որ”…: Միշտ մտածել եմ, որ նման արտահայտություններ իրենց թույլ են տալիս բառիս վատ իմաստով ռուսախոսները, նրանք, ում համար Հայաստանի պատմությունը սկսվում ու եզրափակվում ա հանգուցյալ սովետի 70 տարիների գլուխարդուկոցիով: 
Ախր ինձ համար էկրանից հնչող հայերենն ամենինչ ա` ես սիրում եմ իմ լեզուն, ես երգերս գրում եմ հայերեն, ես ուրախանում եմ, երբ գրագետ հայերեն եմ լսում ու տխրում եմ, երբ մեր լեզուն աղավաղում են: Շատ ու շատ հայերի պես` ես էլ Ամերիկայում նայում էի հայկական հեռուստաալիքները, միայն էն բանի համար, որ դրանցից հնչում ա իմ ժողովրդի, թեկուզև “օքեյախառն”, բայց այնուհանդերձ` հարազատ լեզուն: Ես իմաստ ու ասելիք էի փնտրում ձանձրալի, էմիգրանտական անուրախ կենցաղով պարուրված, միշտ կանխատեսելի հեռուստահաղորդաշարերում, թոք-շոուներում, նույնիսկ` ռաբիզ համերգներում, համարելով, որ դրանք մեր ժողովրդին դրսում միավորող բաղկացուցիչներ են, հաճախ` անփոխարինելի: ՈՒ եթե պանդխտության մեջ դեռ ինչ որ կերպ, ինչ որ չափով հայկական հեռուստահաղորդումները /միշտ մի 15-20 տարով Հայաստանյաններից որակով ու բովանդակությամբ հետ ընկած/ ` դեռ կարելի ա դիտարկել իբրև էդ նույն գոյապահպանության գրավականներ, ապա Հայրենիքում նրանք դարձել են մեր քաղաքականության մեջ տեղապտույոտ տվող, անուրախ, անգույն իրականության հայելային արտացոլումը` հոգնած, տեմպից ընկած, փչացած ձայնասկավառակի պես անընդհատ նույնը կրկնող: Երիտասարդները երևի չհասկանան, թե ինչ ա նշանակում “փչացած պլաստինկա”` հիմա նրանք այլ կրիչներով են երաժշտություն լսում, փչացած պլաստինկան քարե դար ա նրանց համար: Բայց ինձ նմանի համար մղձավանջը փաստորեն շարունակվում ա: Հատկապես` ամռանը: Ինչ որ չգրված, բայց համընդհանուր դարձած հեռուստատեսային օրենքով գրեթե բոլոր հայրենական հեռուստաալիքները ամռանը նկուղներից հանում ու եթերում շարում են տարիներ առաջ նկարված, իրենց սպառած, ժամանակավրեպ հաղորդումներ, սերիալներ, որոնք հազար անգամ տեսել ենք ու անգիր արել: Համարվում ա, որ ամառը հեռուստատեսային սեզոն չի` պաղպաղակից, օդորակիչներից /թե ով ա էդ անհասկանալի բառը հորինել/, մեկ էլ` ինքնամոռաց, հիացած հորթի բացականչություններով անթալիա հանգստի կանչող զբոսաշրջային կազմակերպություններից բացի ուրիշ գովազդատուներ չկան` բիզնեսները հանգստանում են, հովանավորները փախած են ծովափեր /նույն` անթալիաները/ ու եթերը պետք ա ինչ որ կերպ լրացնել, կարկատել, ծայրը ծայրին հասցնել: Դա նվաստացուցիչ ա ու վիրավորական: Տխուր ա, որ մանկական հաղորդաշարերի համար փող չկա, որ հայկական հեռուստաալիքների խայտաբղետ /ճաշակի իմաստով/ բազմության մեջ ոչ մի իրական ու իսկական փայլ չի առկայծում, որ “տնական մթնոլորտ” ա ամենուր ու հաղորդավարները մեռած, միապաղաղ ձայներով, դիք բարձրացող Պազիկի պես քթի տակ դռդռալով կրկնում են դրսի լուրերը /միշտ իրականությունից հետ ընկած/, որ գեղցիներն ու գավառեցիները “իրենք ասում, իրենք ուրախանում են”, որ նույն քաղաքական գործիչները կարուսելի պես պտտվում են տարբեր եթերներում, որ, որ որ…: Եթե ռուսական հեռուստատեսությունը ամերիկյանի տնազն ա` հայկականը դարձել ա տնազի տնազ: Բայց օտարի իրականությունն էլ չես ուզում նայես, որքան էլ լավ փաթեթավորված լինի` դա սրտիդ բան չի ասում, դա քոնը չի: Մինչդեռ նրանք ամենահաս են ու մեր ջահելները, խորշելով հայկական գորշ հեռուստաաշխարհից` ավելի ու ավելի շատ դիտում են հենց դրսի ալիքներ, ընդօրինակում են դրանցում ներկայացվող բարքեր, դառնում են ուրիշ…: Ես սիրում ու գնահատում եմ մեր սպորտային մեկնաբաններին, որոնց ձայներին սովոր եմ ու վստահում եմ, բայց ֆուտբոլ դիտում եմ ռուսական ալիքներով, հենց միայն էն բանի համար, որ ռուս մեկնաբաններն ի տարբերություն մերոնց` կարողացել են գնալ Բրազիլիա ու ամենինչ տեսնում, զգում են “ներսից”: Ինձ համար հետաքրքիր ա իմանալ, որ Էներ Վալենսիայի պես ֆուտբոլիստը փոքր ժամանակ կոշիկի փող չի ունեցել, հոր ու մոր հետ կով ա կթել ու կաթ ա ծախել, որ կոշիկ ձեռք բերի, իսկ հիմա հարուստ մարդ ա, բայց դառը մանկությունը մոռանալու անկարող` հազարներով սպորտային կոշիկներ ա գնում ու կանգ առնել չի կարողանում: Որ նույն Բրազիլիան, պարզվում ա` Ավստրալիայից մեծ ա չափերով, իսկ ժողովրդի մի մասը սիրում ա ապրել բարաքներում ոչ թե որովհետև փող չունի, այլ որովհետև կեցությամբ չի որոշում իր բարօրությունն այլ` օրվա հոգեվիճակով, որովհետև հոգին թեթև ա ու ճախրում ա էդ նույն բարաքներից շա~տ բարձր: Սրանք ռուս հաղորդավարներից եմ լսել: Հազար նման բան կա, չգիտեմ էլ որ մեկն ասեմ` խճճվեցի…: Մի անգամ մի հայ հեռուստատեսային երիտասարդ ասեց` “Հեռուստատեսությունը մեր գյուտը չի, մենք պիտի լավագույն դեպքում դրսի փորձը “թխենք”, մերը` կոնյակն ա, մենք դրանով ենք կարող աշխարհը զարմացնել”: Երևի համաձայն եմ /Ադամյանի ականջը խուլ/: Բայց թարսի պես հիշում եմ էն ժամանակները, երբ ռուսական եթերով բացի Ամանորի գալուբոյ ագանյոկից նայելու ուրիշ բան չկար, իսկ էդ նույն ժամանակ մեր միակ հայկական ալիքը կարողանում էր չեղած տեղը բոլորիս ուրախացնել համարձակ պահվածքով, “22.30”-ով ու արտասահմանյան, թեկուզև գողացած ու կտրտած, բայց օդի պես անհրաժեշտ, սպասված կինոնկարներով: 
ՈՒ մի էս տեսակ միտք ա գալիս գլուխս` չլինի?` էլի մեզ պիտի ինչ որ բաներ արգելեն, որ սկսենք ավելի ազատ ու ստեղծագործաբար մտածել, կարող ա?` ամենաթողությունը վրաներս չեկավ: Մի տեսակ շատ տնական ենք դարձել մեր դամբանական կարդացողների առոգանությամբ հաղորդավարներով ու ճղճիմ, անվերջանալի սերիալներով, որոնցում “վարի ենք տալիս” մեր շնորհաշատ դերասաններին: Բա ինչու? ռուսների մոտ սկսել ա ստացվել` տնազի տնազը կրկնօրինակողի կարգավիճակից դուրս ա էկել արդեն: Ես կատվի պես սևուսպիտակ հայացքով չեմ նայում մեր հայկական հեռուստաինդուստրիային, որում երկար տարիներ աշխատել եմ, բայց ԲՈՒԼԿՈՒ ՄԵՋ ՉԱՄԻՉՆԵՐԸ ՔԻՉ Ե~Ն…: Բա մեր փողոցում հարսանիք չի լինելու?...

Իսկապես ցավով, մեծ ցավով նկատեցի, որ ես էլ եմ համալրել էն մարդկանց շարքերը, ովքեր հայկական հեռուստաալիքներ էլ գրեթե չեն նայում: Առաջներում ինձ համար դա սնոբիզմի արտահայտություն էր` «Հայկական թիվիով ի՞նչ կա նայելու որ»…:

Միշտ մտածել եմ, որ նման արտահայտություններ իրենց թույլ են տալիս բառիս վատ իմաստով ռուսախոսները, նրանք, ում համար Հայաստանի պատմությունը սկսվում ու եզրափակվում է հանգուցյալ սովետի 70 տարիների գլուխարդուկոցիով: Ախր ինձ համար էկրանից հնչող հայերենն ամեն ինչ է` ես սիրում եմ իմ լեզուն, ես երգերս գրում եմ հայերեն, ես ուրախանում եմ, երբ գրագետ հայերեն եմ լսում ու տխրում եմ, երբ մեր լեզուն աղավաղում են: Շատ ու շատ հայերի պես` ես էլ Ամերիկայում նայում էի հայկական հեռուստաալիքները, միայն էն բանի համար, որ դրանցից հնչում է իմ ժողովրդի, թեկուզև «օքեյախառն», բայց այնուհանդերձ` հարազատ լեզուն:

Ես իմաստ ու ասելիք էի փնտրում ձանձրալի, էմիգրանտական անուրախ կենցաղով պարուրված, միշտ կանխատեսելի հեռուստահաղորդաշարերում, թոք-շոուներում, նույնիսկ` ռաբիզ համերգներում, համարելով, որ դրանք մեր ժողովրդին դրսում միավորող բաղկացուցիչներ են, հաճախ` անփոխարինելի: ՈՒ եթե պանդխտության մեջ դեռ ինչ որ կերպ, ինչ որ չափով հայկական հեռուստահաղորդումները /միշտ մի 15-20 տարով Հայաստանյաններից որակով ու բովանդակությամբ հետ ընկած/ ` դեռ կարելի է դիտարկել իբրև էդ նույն գոյապահպանության գրավականներ, ապա Հայրենիքում նրանք դարձել են մեր քաղաքականության մեջ տեղապտույտ տվող, անուրախ, անգույն իրականության հայելային արտացոլումը` հոգնած, տեմպից ընկած, փչացած ձայնասկավառակի պես անընդհատ նույնը կրկնող:

Երիտասարդները երևի չհասկանան, թե ինչ է նշանակում «փչացած պլաստինկա»` հիմա նրանք այլ կրիչներով են երաժշտություն լսում, փչացած պլաստինկան քարե դար է նրանց համար: Բայց ինձ նմանի համար մղձավանջը փաստորեն շարունակվում է: Հատկապես` ամռանը: Ինչ որ չգրված, բայց համընդհանուր դարձած հեռուստատեսային օրենքով գրեթե բոլոր հայրենական հեռուստաալիքները ամռանը նկուղներից հանում ու եթերում շարում են տարիներ առաջ նկարված, իրենց սպառած, ժամանակավրեպ հաղորդումներ, սերիալներ, որոնք հազար անգամ տեսել ենք ու անգիր արել: Համարվում է, որ ամառը հեռուստատեսային սեզոն չի` պաղպաղակից, օդորակիչներից /թե ով է էդ անհասկանալի բառը հորինել/, մեկ էլ` ինքնամոռաց, հիացած հորթի բացականչություններով անթալիա հանգստի կանչող զբոսաշրջային կազմակերպություններից բացի ուրիշ գովազդատուներ չկան` բիզնեսները հանգստանում են, հովանավորները փախած են ծովափեր /նույն` անթալիաները/ ու եթերը պետք է ինչ որ կերպ լրացնել, կարկատել, ծայրը ծայրին հասցնել: Դա նվաստացուցիչ ա ու վիրավորական:

Տխուր է, որ մանկական հաղորդաշարերի համար փող չկա, որ հայկական հեռուստաալիքների խայտաբղետ /ճաշակի իմաստով/ բազմության մեջ ոչ մի իրական ու իսկական փայլ չի առկայծում, որ «տնական մթնոլորտ» է ամենուր ու հաղորդավարները մեռած, միապաղաղ ձայներով, դիք բարձրացող Պազիկի պես քթի տակ դռդռալով կրկնում են դրսի լուրերը /միշտ իրականությունից հետ ընկած/, որ գեղցիներն ու գավառեցիները «իրենք ասում, իրենք ուրախանում են», որ նույն քաղաքական գործիչները կարուսելի պես պտտվում են տարբեր եթերներում, որ, որ որ…:

Եթե ռուսական հեռուստատեսությունը ամերիկյանի տնազն է` հայկականը դարձել է տնազի տնազ: Բայց օտարի իրականությունն էլ չես ուզում նայես, որքան էլ լավ փաթեթավորված լինի` դա սրտիդ բան չի ասում, դա քոնը չի: Մինչդեռ նրանք ամենահաս են ու մեր ջահելները, խորշելով հայկական գորշ հեռուստաաշխարհից` ավելի ու ավելի շատ դիտում են հենց դրսի ալիքներ, ընդօրինակում են դրանցում ներկայացվող բարքեր, դառնում են ուրիշ…:

Ես սիրում ու գնահատում եմ մեր սպորտային մեկնաբաններին, որոնց ձայներին սովոր եմ ու վստահում եմ, բայց ֆուտբոլ դիտում եմ ռուսական ալիքներով, հենց միայն էն բանի համար, որ ռուս մեկնաբաններն ի տարբերություն մերոնց` կարողացել են գնալ Բրազիլիա ու ամենինչ տեսնում, զգում են «ներսից»: Ինձ համար հետաքրքիր է իմանալ, որ Էներ Վալենսիայի պես ֆուտբոլիստը փոքր ժամանակ կոշիկի փող չի ունեցել, հոր ու մոր հետ կով է կթել ու կաթ է ծախել, որ կոշիկ ձեռք բերի, իսկ հիմա հարուստ մարդ է, բայց դառը մանկությունը մոռանալու անկարող` հազարներով սպորտային կոշիկներ է գնում ու կանգ առնել չի կարողանում: Որ նույն Բրազիլիան, պարզվում է` Ավստրալիայից մեծ է չափերով, իսկ ժողովրդի մի մասը սիրում է ապրել բարաքներում ոչ թե որովհետև փող չունի, այլ որովհետև կեցությամբ չի որոշում իր բարօրությունն այլ` օրվա հոգեվիճակով, որովհետև հոգին թեթև է ու ճախրում է էդ նույն բարաքներից շա~տ բարձր:

Սրանք ռուս հաղորդավարներից եմ լսել: Հազար նման բան կա, չգիտեմ էլ որ մեկն ասեմ` խճճվեցի…: Մի անգամ մի հայ հեռուստատեսային երիտասարդ ասեց` «Հեռուստատեսությունը մեր գյուտը չի, մենք պիտի լավագույն դեպքում դրսի փորձը »թխենք», մերը` կոնյակն ա, մենք դրանով ենք կարող աշխարհը զարմացնել»: Երևի համաձայն եմ /Ադամյանի ականջը խուլ/: Բայց թարսի պես հիշում եմ էն ժամանակները, երբ ռուսական եթերով բացի Ամանորի գալուբոյ ագանյոկից նայելու ուրիշ բան չկար, իսկ էդ նույն ժամանակ մեր միակ հայկական ալիքը կարողանում էր չեղած տեղը բոլորիս ուրախացնել համարձակ պահվածքով, “22.30”-ով ու արտասահմանյան, թեկուզև գողացած ու կտրտած, բայց օդի պես անհրաժեշտ, սպասված կինոնկարներով: ՈՒ մի էս տեսակ միտք է գալիս գլուխս` չլինի՞` էլի մեզ պիտի ինչ որ բաներ արգելեն, որ սկսենք ավելի ազատ ու ստեղծագործաբար մտածել, կարո՞ղ է ամենաթողությունը վրաներս չեկավ:

Մի տեսակ շատ տնական ենք դարձել մեր դամբանական կարդացողների առոգանությամբ հաղորդավարներով ու ճղճիմ, անվերջանալի սերիալներով, որոնցում «վարի ենք տալիս» մեր շնորհաշատ դերասաններին: Բա ինչու՞ ռուսների մոտ սկսել է ստացվել` տնազի տնազը կրկնօրինակողի կարգավիճակից դուրս է էկել արդեն: Ես կատվի պես սևուսպիտակ հայացքով չեմ նայում մեր հայկական հեռուստաինդուստրիային, որում երկար տարիներ աշխատել եմ, բայց ԲՈՒԼԿՈՒ ՄԵՋ ՉԱՄԻՉՆԵՐԸ ՔԻՉ Ե~Ն…: Բա մեր փողոցում հարսանիք չի լինելու...

Քրիստ Մանարյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին