▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանը չգիտեր, որ արդեն Մաքսային միությունում է, ավագ եղբայրը չէր ասում, որ անակնկալ մատուցեր

Եվ այսպես, Հայաստանը քիչ էր մնում հավասարակշռեր Արևելք-Արևմուտք աշխարհաքաղաքական բևեռները, բայց այդ արջի քոթոթը... Պուտինի հետ հանդիպումը դարձավ ՀՀ իշխանության ստիպողական անկեղծության սկիզբն ու դեմոկրատ ժպիտով եվրոպացիների մոտ «և, և-ի» աշխարհաքաղաքական հեքիաթների բարի կամ չար ավարտը: Պուտինի աչքերին նայելով և այն ահռելի ճնշման հնարավորությունները տեսնելով, որ այս տարիների ընթացքում ՀՀ իշխանությունները ջանադրաբար տվել են արջի քոթոթին՝ մերոնք չկարողացան եվրոպացիների աչքերում ռուսական սինդրոմից հոգեվարք չապրողի տպավորություն ստեղծել: Պուտինը պարզապես թույլ չտվեց ՀՀ իշխանություններին իրենց երերուն դիրքով «հավասարակշռել» երկու գերտերություններին, որովհետև դրա համար, նախ, պետք է ինքդ հավասարակշռվես: Հայաստանը հայտարարեց, որ կայացրել է ՄՄ-ին միանալու որոշում: Սակայն այդ հայտարարությունից հետո, ՀՀ իշխանությունն ինչպես միշտ. փորձեց կրկին եվրոպացիների մոտ արտասվել, որ մենք մեղավոր չենք, նրանք իրենք են մեղավոր, բայց մենք կարող ենք շարունակել համագործակցությունը, դա չի նշանակում հրաժարվել եվրոպական բաներից, եվրոպայում հայ օլիգարխների առանձնատներ ու բիզնեսներ կառուցելու բարի ավանդույթից: Սակայն դրան հետևեց երկկողմանի սառը ցնցուղը. Լավրովը շտապեց ՀՀ-ին մտցնել Մաքսային միություն և շնորհավորել դրա համար: Դիվանագիտական և ոչ դիվանագիտական լեզվով դա նշանակում էր, որ որոշումները Երևանում չեն կայանում, դրանք Մոսկվայի իրավասությանն են պատկանում, և Հայաստանը չգիտի, որ ինքն արդեն Մաքսային միությունում է, պարզապես ավագ եղբայրը չէր ասում, որ անակնկալ մատուցի նախագահների հանդիպման ժամանակ: Չուշացավ եվրոպական դիֆֆամացիան: Լիտվայի (որը նախագահում է ԵՄ-ն) ԱԳ նախարարը պարզ վերջակետ դրեց. «Հայաստանը, որոշելով անդամակցել Ռուսաստանի կողմից ղեկավարվող մաքսային միությանը, արգելափակել է Եվրամիության հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր կնքելու իր հնարավորությունը»: Իսկ Եվրախորհդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էլմար Բրոկը շրխկացրեց եվրո դուռ-լուսամուտները՝ հայտարարելով, որ Հայաստանի վրա ճնշումներ են եղել: Դիվանագիտական լեզվով, նա հասկացրեց, որ կասկածելի ծագման դուռ-լուսամուտները դեռևս եվրո չեն, և որ դա Հայաստանի սուվերեն որոշումն էլ չէր, իսկ ինքնուրույն որոշում չկայացնող երկիրը եվրոպական կառույցներին չի կարող ինտեգրվել: Այ սրա համար պետք է մի փոքր լեգիտիմություն և պետական կառավարում, թե չէ մտրակի ու բլիթի քաղաքականություից միայն մտրակը կհետապնդի:

Արման Սահակյանի գրառումը

Ֆեյսբուք

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին