▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հանրայինում իմ կարողությունների շատ քիչ մասն է օգտագործվել ու օգտագործվում. Արթուր Բախտամյան

Շուրջ 25 տարի է, ինչ հեռուստահաղորդավար  Արթուր Բախտամյանը եթերում է և այս ընթացքում, աշխատելով տարբեր ժամանակներում, տարբեր հասարակարգերում, տարբեր ղեկավարների օրոք, բայց միշտ Հանրայինում, կարողացել է պահպանել հաղորդման, հեռուստաարտադրանքի հետ կապված իր հիմնական սկզբունքները

Համեմատելով նախկին  հեռուստատեսությունը և այժմյանը` նկատում է, որ շրջադարձերն ակնհայտ են և հաճախ հակասական:

«Մարդկային հարաբերությունների տեսանկյունից, փոփոխությունը բացասական է, որովհետև առաջ հեռուստատեսությունում  ստեղծագործական խմբերը, ռեժիսորները մեկը մյուսին պատմում էին, թե ինչ են նկարելու, ինչ նոր մտահղացումներ ունեն: Այս առումով` նախկինում հարաբերություններն ավելի բաց  և անկաշկանդ էին»:

Նույնը չի կարելի ասել տեխնիկական հնարավորությունների և զարգացումների մասին, քանի որ Բախտամյանի խոսքով`տեսախցիկներն այն ժամանակ 25 կիլոգրամ  էին կշռում, այժմյան 5-ի փոխարեն, բայց դա ևս հետաքրքիր էր, քանի որ չորս-հինգ տեխնիկ էր պահանջվում` տեսախցիկը մի տեղից մյուսը տեղափոխելու համար«Սակայն այդ ընթացքում ևս մարդիկ շփվում էին, և շահում էր մարդկային ընկերական շփումը»:

ՀՀ վաստակավոր լրագրողը նշում է, որ տեխնիկայի նման երբեմն  այսօրվա պահանջների հետ կապ չունեցող  էին նաև եթերային մոտեցումները

«Իմ նախկին ղեկավարներից մեկն ինձ մի օր ասաց` տղա ջան, եթերում քայլելով չեն խոսում, իսկ ես իմ հաղորդումների ժամանակ քայլում էի այժմյան Ազնավուրի հրապարակով, հեծանիվ էի վարում և միաժամանակ խոսում էի»:

Սակայն, ընդհանուր առմամբ, Բախտամյանը կարծում է, որ այն հեռուստաընկերությունում, որտեղ ինքն անցկացրել է քառորդ դար, հնարավորություն է ունեցել օգտագործել իր ստեղծագործական և երևակայական պոտենցիալի շատ քիչ մասը միայն:

Հանրայինի եթերից տարիներ առաջ հեռանալու և նորից ետ վերադառնալու, հանրայինի ոչ հանրային լինելու և այնտեղ խոսքի ազատության պակասի, իր ուսանողների հետ դավադրություններ կազմակերպելու և այլ հետաքրքիր երևույթների  մասին զրույցի ամբողջական տեսատարբերակը կարող եք դիտել կիրակի, Asekose.am-ի  «Բացարձակ արժեք» հաղորդման ընթացքում

Հիշեցնենք, որ վերջերս ներկայացրել էինք ակնարկ-ֆիլմ, որտեղ մեկ մարդու` Արթուր Բախտամյանի անձնական պատմությամբ  ներկայացվում է հեռուստատեսության, երկրի և նրանում ապրող մարդկանց պատմությունը ու փոխակերպումները 1980-ականների վերջից մինչ 21-րդ դարի սկիզբը։

 

 

Շուրջ 25 տարի է, ինչ հեռուստահաղորդավար  Արթուր Բախտամյանը եթերում է և այս ընթացքում, աշխատելով տարբեր ժամանակներում, տարբեր հասրակարգերում, տարբեր ղեկավարների օրոք, բայց միշտ պետբյուջեից սնվող հեռուստաընկերությունում, կարողացել է պահպանել հաղորդման, հեռուստաարտադրանքի հետ կապված իր հիմնական սկզբունքները: 
Համեմատելով առաջվա հեռուստատեսությունը և այժմյանը` նկատում է, որ շրջադարձերն ակնհայտ են և հաճախ հակասական:
<<Մարդկային հարաբերությունների տեսանկյունից, փոփոխությունը բացասական է, որովհետև առաջ հեռուստատեսությունում  ստեղծագործական խմբերը, ռեժիսորները մեկը մյուսին պատմում էին, թե ինչ են նկարելու, ինչ նոր մտահղացումներ ունեն: Այս առումով` նախկինում հարաբերություններն ավելի բաց  և անկաշկանդ էին>>:
Նույնը չի կարելի ասել տեխնիկական հնարավորությունների և զարգացումների մասին, քանի որ  Բախտամյանի խոսքով`տեսախցիկներն այն ժամանակ 25 կգ էին, այժմյան 5-ի փոխարեն, բայց դա ևս հետաքրքիր էր, քանի որ չորս-հինգ տեխնիկ էր պահանջվում տեսախցիկը մի տեղից մյուսը տեղափոխելու համար. <<Սակայն այդ ընթացքում ևս մարդիկ շփվում էին, և շահում էր մարդկային ընկերկան շփումը>>:
ՀՀ վաստակավոր լրագրողը նշում է, որ տեխնիկայի նման երբեմն  այսօրվա պահանջների հետ կապ չունեցող  էին նաև եթերին մոտեցումները. 
<<Իմ նախկին ղեկավարներից մեկն ինձ մի օր ասաց` տղա ջան, եթերում քայլելով չեն խոսում, իսկ ես իմ հաղորդումների ժամանակ քայլում էի այժմյան Ազնավուրի հրապարակով, հեծանիվ էի վարում և միաժամանակ խոսում էի>>:
Սակայն, ընդհանուր առմամբ, Բախտամյանը կարծում է, որ այն հեռուստաընկերությունում, որտեղ ինքն անցկացրել է քառորդ դար, հնարավորություն է ունեցել օգտագործել իր ստեղծագործական և երևակայական պոտենցիալի շատ քիչ մասը միայն:
Հանրայինի եթերից հեռանալու և նորից ետ վերադառնալու, հանրայինի ոչ հանրային լինելու և այնտեղ խոսքի ազատության պակասի, իր ուսանողների հետ դավադրություններ կազմակերպելու և այլ հետաքրքիր երևույթների  մասին զրույցի ամբողջական տեսատարբերակը կարող եք դիտել շաբաթավերջին, Asekose.am-ի <<Բացարձակ արժեք>> հաղորդման ընթացքում
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին