▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գենետիկ լավատեսությամբ շնորհավորում ենք հայ կանանց և աղջիկներին մարտի 8-ի կապակցությամբ

21-րդ դարը որքան էլ արագ սլանա դեպի նորագույն տեխնոլոգիաների ու գիտական ձեռքբերումների փուլ, միևնույն է կիսաասիական քաղաքակրթությունը կրնկակոխ հետապնդում է հայերին:

Ավանդապաշտությունն ու կին-տղամարդ հարաբերությունների ներքին ու հասարակական բախումների արդյունքում գրեթե ամեն օր կարող ենք ականատես լինել ողբերգական ու սթրեսային իրավիճակների:

Աղջիկը, հասկանալով, որ անցնում է 25 տարեկանի շեմը, վախենում է այսպես կոչված «տունը մնալու» երևույթից (իմիջիայլոց, այս երևույթը ոչ մի կերպ հնարավոր չէ բացատրել, ասենք, ամերիկացուն), կարող է խաչ քաշել իր կողմից որդեգրած հասարակական-ավանդական սկզբունքների վրա և կատարի իր կողմից ոչ ցանկալի, բայց շահավետ ընտրություն:

Սա ամբողջ տրագիկոմեդիայից ընդամենը մի դասական օրինակ է: Տղաների մոտ էլ հաճախ հանդիպում է ավանդական ամուսնությունների հետևյալ տեսակը:

Մինչ խորը երիտասարդություն տղան էքսպերիմենտներ է իրականացնում տարբեր խավերի և տարբեր աշխարհընկալումների աղջիկների շրջանում, առնչվում ենթամշակութային բոլոր հնարավորություններին և վերջում, երբ մոտենում է երեսունին, ընտրում է մի դեռահաս աղջիկ, նրան, այսպես ասած, «մեծացնելու» ակնկալիքով և որոշ ժամանակ շփվելով աղջկա հետ՝ ամուսնանում:

Նմանատիպ և այլ հասարակական ու ինդիվիդուալ բախումների արդյունքում ձևավորված այսօրվա իրականությունը անձնական հարաբերությունների տեսանկյունից այդքան էլ առողջ չէ. աղջիկներն ունեն իրենց գիտակցական մոտիվացիաները, տղաները՝ իրենց սեռական:

Վերջին արդյունքում, ինչպես ցույց է տալիս փորձն ու երկրի աղքատության ու ծնելիության ցուցանիշը, ոչ առաջիներնն են հասնում իրենց ցանկություններին, ոչ երկրորդները:

Մեզ մնում է միայն գենետիկ առանձնահատկություն համարվող անհույս լավատեսությամբ սխասել արևոտ լուսաբացի ու ևս մեկ անգամ շնորհավորել հայ կանանց և աղջիկներին:

 

Հովհաննես Եսայան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին