▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եզդիներին ոչ մեկ չի արհամարհում, բայց ի՞նչ անի Հայաստանի կառավարությունը

Այն, ինչ կատարվում է Իրաքում ու Սիրիայում՝ սարսափելի է:

Ահաբեկիչներն՝ իսլամական խալիֆայություն ստեղծելու կարգախոսով, իրականացնում են եզդիների, քրդերի ցեղասպանություն:

Հայաստանում ապրող մեծաքանակ եզդի համայնքն անհանգիստ է, բողոքի ցույցեր է կազմակերպում՝ Հայաստանի իշխանությունից պահանջելով խնդիրը բարձրացնել միջազգային կառույցներում:

Այսօր եզդիները հավաքվել էին կառավարության շենքի մոտ՝ փակելով նաև հարակից փողոցը: Ոստիկաններն եզդի ցուցարարներին հեռացրել են փողոցից դեպի մայթ՝ բացելով փողոցը։ Վերջիններս կրկին հավաքվել են կառավարության շենքի դիմաց՝ շարունակելով վանկարկել՝ վար–չա–պետ ա–մոթ։

«Մի րոպե ժամանակ չունի՞ այդքան ժողովրդին պատասխան տա, մի փոքր հարգանք չկա՞, արհամարհում են մեզ»,- ասել է եզդիներից մեկը։

Ես էլ եզդի ընկերներ ունեմ ու խորապես հարգում եմ նրանց՝ իրենց ազգային, ծիսական ավանդույթներով հանդերձ, ու, անկեղծ ասած, երբեք չեմ նկատել, որ Հայաստանում, պաշտոնական ու կենցաղային մակարդակներում, խտրական վերաբերմունք լինի եզդիների հանդեպ:

Եթե Հայաստանի կառավարությունը նույնիսկ արհամարհում է քաղաքացիների բողոքները, ապա դա գալիս է նրա ավտորիտար բնույթից ու ոտնահարվում են բոլորի իրավունքները՝ կլինի հայ, եզդի, թե՝ հույն:

Բայց՝ եթե օբյեկտիվ լինենք, ապա ես չեմ տեսնում, թե Հայաստանի կառավարությունն ինչ կարող է անել ու չի անում Իրաքի եզդիների համար:

Նույն տխուր իրավիակում են նաև մեր սիրիահայ հայրենակիցները, սակայն նրանց օժանդակելու պաշտոնական Երևանի ռեսուրսները սահմանափակ են:

Իրաքի, Սիրիայի իրադարձությունները համաշխարհային մարտահրավեր են, ու նույնիսկ աշխարհի հզոր երկրներն, ազդեցիկ միջազգային կազմակերպություններն առայժմ չեն կարողանում կանխել դեպքերի արյունոտ ընթացքը:

Ըստ այդմ, ես հասկանում եմ եզդիների ցասումը, բայց նաև օբյեկտիվորեն գիտեմ այս հարցում Հայաստանի իշխանությունների համեստ հնարվորությունները:

Սուրեն Սուրենյանց

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին