▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ձմե՜ռ պապ, հասցես է՝ մանկատուն…

Մտորումներ Ամանորից առաջ

Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոնակատարությունները մեր մեջ արմատավորվել են ավելի շատ որպես ընտանեկան տոներ, ու ակամա ցավով ես լցվում, երբ մտածում ես, որ այս տոնը միայնակ են դիմավորում շատուշատ լքված մարդիկ ու առավել տխուր է, երբ այդ լքվածները երեխաներ են..Բավական է ասել, որ մեզ մոտ պետության մշտական խնամքին են հանձնված մոտ 750 երեխաներ, ու արդեն տոնական ուրախությունդ հօդս է ցնդում ու մնում է միայն Ամանորյա հրաշքին ապավինելը, երազելը, որ շուտով այդ բոլոր մանուկները կունենան ընտանիքներ…առո՛ղջ ընտանիքներ.. Հայերիս համար, դժբախտաբար, որբության թեման պատամակնորեն երբեք ժամանակվրեպ չի եղել. պատերազմներ, Ցեղասպանություն, երկրաշարժեր տեսած մեր ժողովուրդը միշտ ունեցել է որբուկներին խնամող հաստատություններ ու այսօր էլ օբյեկտիվ ու սուբյեկտիվ բազմաթիվ պատճառներ են ստիպում, որ նման հաստատություններում երեխաների թիվը չպակասի…

Առանց ընտանիքի

Ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում լքված ու մանկատներ հանձնված երեխաների թիվը աճում է, սրան զուգահեռ աճում է նաև երեխա ունենալ ցանկացող, բայց չկարողացող մարդկանց թիվը: Ինչ է ստացվում՝ մի մասը երազում է լսելու մական ճիչ, մի մասի համար էլ այդ ճիչը խլանում է սոցիալական հոգսերի կամ այլ խնդիրների պատճառո՞վ: Հայաստանում հիմանկանում երեխաներին լքում են ինչպես սոցիալական պայմաններից ելնելով, այնպես էլ ծննդկանի առողջական խնդիրներով կամ հաշմանդամությամբ պայմանավորված (մինչդեռ արտերկրում այսօր միտում կա որդեգրելու հենց հաշմանդամություն ունեցող երեխաներին):

Առանց ընտանիքի երեխաների խնամատարությանը պետության հետ փորձում են մասնակցել բազմաթիվ բարերարներ ու մտահոգ կառույցներ: Հասարակական աջակցող նախաձեռնություններից մեկը, որը ստեղծվել է վերջերս ու որի մի մասնիկն էլ ինքս եմ, ողջ աշխարհի բազմաթիվ հայ մայրերի համախմբումից շատ խորհրդանշական անվանում ունի՝ <<Բարի մամա>>՝ ասել է թե մայրական հոգատարության մի փոքրիկ նշույլ մայրական ջերմությունը չզգացած մանուկների համար: Ինչպես ինձ հետ զրույցում նշեց այս խմբի հիմնադիր Նոնա- Նիկոլ Հովսեփյանը, կառույցը պատրաստակամ է աջակցել սոցիալական կամ այլ խնդիրներ ունեցող այն կանանց, ովքեր կանգանծ են երեխային լքել-չլքելու բախտորոշ քայլի առաջ, ինչպես նաև աջակցել առանց ընտանիքի մանուկներին՝ գտնելու ընտանիքներ. <<Յուրքանչյուր երեխա պիտի մեծանա առողջ ընտանիքում, փոքրիկները պիտի ունենան մեկը, ում գրկեն ու ասեն մամա…ես ունեմ փոքրիկ բալիկ, որին ամեն անգամ նայելիս մտածում եմ այն հազարավոր բալիկների մասին, ողջ աշխարհում, ովքեր ունեն մայրական ջերմության կարիք: Ինքս կողմ եմ որդեգրությանը. ես ու ամուսինս էլ ենք որոշել մեր ծնողական ջերմությանը բաժնեկից դարձնել մանկատան մի մանուկի >>: Իսկ խմբի մեկ այլ <<բարի մամա>>` Մարինա Ադուլյան-Անդրյանը, հավելում է, որ արդարացումներ չկան այն մայրերի համար, ովքեր լքում են իրենց խնամքի, իրենց պաշտպանության կարիքն ունեցող երեխաներին, առավել ևս հաշմանդամ, որոնք առավել քան մայրական հոգատարության անհրաժեշտությունն ունեն. <<Հնարավոր չէ ցանկության դեպքում որևէ մի ելք չգտնել այդ չարիքից խուսափելու համար: Եթե կյանք եք պարգևել, ուրեմն ԲԱՐԻ եղեք, հասցրեք այդ փոքրիկ էակին այն կետին, որ նա ինքը կարողանա իր մասին հոգ տանել Իսկ առավել ևս, եթե երեխան ունի խնդիրներ, նա մայրիկի կարիք ունի: Խնդրում եմ, մի լքեք երեխաներին: Եթե չեք կարող կամ դժվարանում եք, դիմեք «Բարի մամային»: Մենք կաջակցենք նման քաջ մայրիկներին ամեն կերպ>>:

Ձմե՜ռ պապ, հասցես է՝ մանկատուն…

Իսկ մինչ մենք ցանկանում են ինչ-որ բան փոխել, մինչ երազում ենք, դեռ շատ ու շատ մանուկներ իրենց Ամանորյա նամակների վրա որպես սպասող հասցե գրում են Մանկատուն… Թող իրականություն դառնա Ամանորի հրաշքը ու թող աշխարհի բոլոր մանուկները ունենան ընտանիք…

<<Բարի մամա>> Զար Դիլանյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին