▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չենք կրնար դատել այդ օրերու մտայնութիւնը, քանի որ Ցեղասպանութիւն տեղի ունեցած է. Օսման Պայտեմիր

«Նոր Յառաջ» թերթը  ներկայացրել է հարցազրույց Տիգրանակերտի քաղաքապետ  Օսման Պայտեմիրի Հետ: Հարցազրույցը ներկայացնում ենք կրճատումներով.

«Տիգրանակերտը 8000 տարեկան է,  և քաղաքում հայ, ասորի մշակույթների հին ու արժեքավոր հետքեր կան: Դժբախտաբար վերջին 100 տարվա ընթացքում անհետացել ու ջնջվել է քաղաքի 8000 տարվա ինքնությունը:

Անցած 15 տարիենրի ընթացքում մենք փորձել ենք վերահաստատել Տիգրանակերտի բազմամշակութային խճանկարը: Այստեղ կազմվել են քրդական, ասորական, հայկական թաղամասեր»,- ասել է Տիգրանակերտի քաղաքապետը:

-Անցյալ տարի Ս. Կիրակոս եկեղեցու բացումը կապված էր հսկայական գումարների հետ:   Ի՞նչ է ներկայացնու, այս սրբավայրը Ձեզ  և ընդհանրապես քաղաքի համար: Արդյո՞ք տեղացիները գիտեն այս հոյակապ եկեղեցու անցյալի մասին:

Եկեղեցին ներկայացնում է այստեղ ապրողների իրական անցյալը և վանում է բացասական վարկածները: Այն կառուցված է քաղաքի ամենաընդարձակ հատվածում:  Դժբախտաբար սխալ մտայնության պատճառով, թե եկեղեցու գմբեթը չպետք է ավելի բարձր լինի, քան մզկիթի մինարեթը, այն ավերվել է: Ս Կիրակոսի սրբավայրը նորոգելով՝ քաղաքապետարանը հատկապես ցանկացել է ջնջել բոլոր նսեմացնող գաղափարները:  Բացման արարողությանը  ես ներկա չէի, բայց այնտեղ էին Տիգրանակերտի զանազան համայնքների հոգեւոր առաջնորդները, ովքեր կտրեցին ժապավենը։ Ասեմ՝ որ  եկեղեցու նորոգման ծրագիրը ո՛չ միայն իմ այլ բոլոր քաղաքացիների կամքի դրսևորումն էր՝ մեկ անգամ ընդմիշտ հեռացնելու այդ հետադիմական տեսակետները:  Մենք չենք կարող դատել այն օրերի մտայնությունը, քանի որ Ցեղասպանություն եղել է:

 - Մենք այստեղ հայերի հանդիպեցինք, ովքեր վախենում էին ասել, որ իրենք հայ են: Ինչու՞ են նրանք վախենում ներկայացնել իրենց ինքնությունը:

Դա 90 տարիների որդեգրած քաղաքականության հետևանք է , որն ունի նաև հոգեբանական պատճառներ. վերքերը դեռևս չեն սպիացել:  Չմոռանանք, որ սրանից 50 տարի առաջ քրդերի համար ևս վտանգավրո էր իրենց ինքնությունը բացահայտելը: Աշխարհագրական այս տարածքի վրա բազմաթիվ ցեղասպանություններ են տեղի ունեցել:  Այսօր էլ կան մարդիկ, ովքեր իրենց ապահով չեն զգում:  Չմոռանանք, որ Հրանտ Դինքին սպանողի «ինքնությունը» դեռևս անհայտ է: Հետևաբար հարցին, թե արդյո՞ք այստեղ հայերի համար ապահով է, դժբախտաբար չեմ կարող ասել:

-Վերապրողների սերունդները և Սփյուռքի հայությունն ապրում է հիշողություններով: Սակայն վայրերն ունեն իրենց հիշողությունը:  Այդ հիշողությունն ավելի լավ  են պահպանել նրանք, ովքեր Ցեղասպանության մասնակից կամ ականատես են եղել: Չե՞ք կարծում, որ քրդերը կարող են իրենց վկայություններով օգնել Ցեղասպանության լուսաբանմանը:

-Իրավունք ունեք։ Բայց պետք է արագ գործել: Որովհետեւ տարեց ականատես վկաները և նրանց զավակները  «մեկնելու» վրա են:

Մի պատմություն պատմեմ: Ջարդի օրերին իմ պապենական տուն են ներխուժել: Մեծ հայրս հրացանը վերցրել է, որ պաշտպանի ընտանիքը: Սակայն մթության մեջ ձայն է լսել. «մի՛ կրակիր, մենք երկուսս տարբեր կրոնի ենք պատկանում, բայց մեր Աստվածը մէկ է»: Դա հայի ընտանիք էր, որ թուրքերից փախչելով՝ ապաստան էր փնտրում: Մեծ հայրս նրանց իր տան մեջ ապաստան է տվել: Ապա օգնել անվտանգ հատել Սիրիայի սահմանը:

Տարիներ հետո հայրս սահմանային արգելված աառևտրով էր զբաղվում և  թուրքական կառավարության կողմից դատապարտվում է: Փախչելով՝ Սիրիայի սահմանը հատում է: Ընթացքում ծանր վիրավորվում է: Նրան մեկ օր հետո միայն գտնում են և տանում բժշկի: Բժիշկը հայտնում է, որ պետք է ոտքը հատի, եթե ոչ, նրա կյանքին վտանգ է սպառնում: Հայրս կտրականապես հրաժարվում է: Բժիշկը տեսնելով,  որ անդրդվելի է, գոռում է. «Որքան ինքնասածի մարդ ես, կյանքդ պիտի կործանես: Որտեղի՞ց ես»: Հայրս սասում է, որ Տիգրանակերտից է: Բժիշկը մանրամասներ է հարցնում, թե որ թաղամասից է: Հետո ասում է՝ «ես քեզ ճանաչեցի, հայրդ մեզ փրկեց» և թեև երկար ժամանակում, բայց առանց ոտքը հեռացնելու բուժում է հորս:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին