▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բաղնիքից հետո՝ «Տոտո» ու փաբ. «ՉԻ»

«ՏՈՏՈ» բուքմեյքերական ընկերությունը, ինչպես նկատել եք, բավականին աշխույժ է գովազդային շուկայում: Այս ընկերության գովազդներին հնարավոր է հանդիպել ամենուր՝ հեռուստատեսություն, էլեկտրոնային լրատվամիջոցներ, ռադիո, վիզուալ գովազդներ տարբեր հարթակներում՝ ամենափոքրից-ամենամեծ

Այս բուքմեյքերական ընկերությունը գովազդային պայմանագրեր ունի նաեւ այնպիսի լրատվամիջոցների հետ, որոնց բովանդակային կոնտենտը խիստ քաղաքականցված է: Ասել է թե՝ այդ հարթակները բավարարում են քաղաքականությամբ ապրող հետաքրքրասերներին, ըստ այդմ՝ իրենց առանձնահատուկ բնույթով քիչ են համապատասխանում ազարտային խաղերի կամ  ժամանցային բնույթի պորտալներին:

Օրերս տեղեկացանք, որ բուքմեյքերական այս ընկերությունը հրաժարվել է աշխատել այն լրատվամիջոցների հետ, որոնց էջերում շարունակաբար տեղադրել է իր գովազդը: Առաջին փուլում նա իջեցրել է գովազի սակագները, ապա որոշել է դադարեցնել համագործակցությունը: Լրատվական դաշտում խոսակցություններ կան, որ իշխանություններն են համապատասխան հրահանգ տվել՝  հանելու գովազդը. կարծիք կա, որ դրանով, ըստ էության, փորձ է արվում նեղել էլեկտրոնային լրատվամիջոցներին ֆինանսապես: Ստացվում է՝ իշխանություններն ինչ-որ ժամանակ հանդուրժել են, որ բուքմեյքերական ընկերությունը  «աշխատի» ԶԼՄ-ների հետ, հիմա արդեն՝ ոչ: Սա, թերեւս, հասկանալի կլիներ, եթե առջեւում ակտիվ քաղաքական միջոցառումների ակնկալիք կամ հեռանկար լիներ: Դա չկա, եւ ուրեմն հարց է առաջանում` ինչո՞ւ է իշխանությունը որոշել այս խաղաղ ժամանակահատվածում վնասել լրատվամիջոցներին: Թերեւս այս հարցի պատասխանը  յուրաքանչյուր լրատվամիջոցի դեպքում՝ տարբեր կլինի, մեզ այս խմորվող պատմության մեջ բոլորովին այլ բան է հետաքրքրում:

Եթե, ասենք, բուքմեյքերական այս ընկերությունը անկախ կամ կայացած բիզնես լիներ՝ սեփականատերերն իրենք կորոշեին ո՞ւմ, ե՞րբ, ինչքա՞ն գովազդ տալ: Բայց սա այս դեպքը չէ: Եվ որպեսզի այսօրինակ հարցեր չառաջանան՝ ներկայացնենք «ՏՈՏՈ»-ի ծագումնաբանությունը: 

Բուքմեյքերական այս խոշոր ցանցի անունը կապվում է Վահագն եւ Լեւոն Մկրտչյանների հետ: Խոսքը ՀՅԴ-ական Լեւոն Մկրտչյանի մասին է, որն այսօր գործող կրթության եւ գիտության նախարարն է: Լեւոն Մկրտչյանը բազմիցս հերքել է իր առնչությունը բուքմեյքերական ընկերությանը` եղբորը՝ Վահագն Մկրտչյանին թողնելով այս գործի միակ սեփականատերը: Իհարկե, Հայաստանում սովորաբար այս տիպի հարցերը թղթարարության մակարդակում լուծված են, այսինքն՝ պաշտոնապես այս բիզնեսը որեւէ առնչություն չունի նախարարի հետ, իսկ ներընտանեկան ոլորտ մտնելն էլ կարող է դիտարկվել, ասենք, անձնական տվյալների պաշտպանության իրավունքի ոտնահարում: Նկատենք, որ Մկրտչյան եղբայրների անվան հետ է կապվում նաև «Արմենիա» գինիների արտադրությունը: Դե իսկ հայտնի ռեստորանային համալիր «Վալեմը»՝ Վահագն եւ Լեւոն եղբայրների անունների սկզբնատառերից է բաղկացած: Ժամանակին սա քաղաքում բացված առաջին ռեստորանային համալիրն էր, որը իր այցելուներին շոգեբաղնիքի եւ բաղնիքի ծառայություններ էր առաջարկում: Տարիներ առաջ, երբ Լեւոն Մկրտչյանը դարձյալ ԿԳ նախարար էր, նրա անվան եւ սաունա երեւույթի փոխկապակցվածության մասին բազմաթիվ հրապարակումներ եղան:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին