«Հակառակորդը ցանկանում էր ինչ-որ դիվիդենտներ շահել, ստացվեց, որ մենք շահեցինք. բարձրացավ ռազմական ոգին, սրվեցին հայրենասիրական զգացումները, արթնացավ հաղթողի ոգին»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով սահմանից դուրս լարվածություն. հոգեբանական և սոցիալական կողմերի մասին` ասաց հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Սամվել Խուդոյանը` հավելելով, որ հակառակ արդյունքը ստացվեց Ադրբեջանում:
«Եթե մեզ մոտ տագնապ էր, ապա նրանց մոտ վախ էր»,-նշեց հոգեբանը:
Ինչ վերաբերում է Ադրեբաջանի կողմից ներկայացված կեղծ տեղեկատվությանը, թե հայերը 50 և ավելի զոհ ունեն, Սամվել Խուդոյանը նկատեց.
«Մեկն էլ կես լուրջ, կես կատակ գրել, թե 50 զոհ կլինի Բաքուն գրավելիս: Ադրբեջանցիները սա լուրջ էին ընդունել: Անընդհատ ասում էին, թե Բաքուն մերն է, այն չենք տա»:
Անդրադառնալով հոգեբանական պատերազմին` հոգեբանը ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Հայաստանում աշխատումենք մեր լսարանի համար, շատ քիչ ենք ռեպորտաժներ պատրաստում, ասուլիսներ հրավիրում դրսի համար: Հեռուստաալիքները չունեն անգլերեն և ռուսերեն ռեպորտաժներ, այն դեպքում որ հակառակորդը ունի առանձին հեռուստաալիք, որը միայն անգլերեն ու ռուսերեն նյութեր է տալիս:
«Հակառակորդը ցանկանում էր ինչ-որ դիվիդենտներ շահել, ստացվեց, որ մենք շահեցինք. բարձրացավ ռազմական ոգին, սրվեցին հայրենասիրական զգացումները, արթնացավ հաղթողի ոգին»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով սահմանից դուրս լարվածության, դրա հոգեբանական և սոցիալական կողմերի մասին` ասաց հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Սամվել Խուդոյանը` հավելելով, որ հակառակ արդյունքը ստացվեց Ադրբեջանում:
«Եթե մեզ մոտ տագնապ էր, ապա նրանց մոտ վախ էր»,-նշեց հոգեբանը:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից ներկայացված կեղծ տեղեկատվությանը, թե հայերը 50 և ավելի զոհ ունեն, Սամվել Խուդոյանը նկատեց.
«Մեկն էլ կես լուրջ, կես կատակ գրել, թե 50 զոհ կլինի Բաքուն գրավելիս: Ադրբեջանցիները սա լուրջ էին ընդունել: Անընդհատ ասում էին, թե Բաքուն մերն է, այն չենք տա»:
Անի Կարապետյան
Կարդացեք նաև` Ադրբեջանցիներն իրենք իրենց արդեն վարկաբեկել են.Հոգեբան