Վանի մշակույթի և զբոսաշրջության նահանգային վարչությունը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցին համաշխարհային ժառանգության ցուցակում ընդգրկելու համար: Նշյալ վարչության տնօրեն Մուզաֆֆեր Աքթուղը թուրքական «Դեմոկրատ հաբեր» լրատվական կայքին հայտնել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում ընդգրկվելու համար հայկական եկեղեցին ունի անհարժեշտ 10 պայմաններից 6-ը.գրում է ermenihaber-ը:
Եկեղեցին կառուցվել է 915-921 թթ. ճարտարպետ Մանվելի կողմից՝ Արծրունյաց Գագիկ 1-ին թագավորի հրամանով: 1951թ.-ին թուրքական իշխանությունների որոշմամբ նույն թվականին հունիսի 25-ին սկսում են եկեղեցու քանդման աշխատանքները, որոնք, սակայն, դադարեցվում են թուրք հայտնի գրող Յաշար Քեմալի նախաձեռնությամբ: Եկեղեցին վերանորոգվել է 2005-2007 թթ ԵՄ հիմնադրամների ներդրումների շնորհիվ և վերաբացվել է որպես թանգարան: Տարին մեկ անգամ՝ Սուրբ Խաչի տոնին, հայ հոգևորականներին թույլատրվում է պատարագ մատուցել:
Վանի մշակույթի և զբոսաշրջության նահանգային վարչությունը դիմել է UNESCO-ին Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցին համաշխարհային ժառանգության ցուցակում ընդգրկելու համար: Նշյալ վարչության տնօրեն Մուզաֆֆեր Աքթուղը թուրքական «Դեմոկրատ հաբեր» լրատվական կայքին հայտնել է, որ UNESCO-ի ցուցակում ընդգրկվելու համար հայկական եկեղեցին ունի անհարժեշտ 10 պայմաններից 6-ը:
Եկեղեցին կառուցվել է 915-921 թթ. ճարտարպետ Մանվելի կողմից Արծրունյաց Գագիկ 1-ին թագավորի հրամանով: 1951թ.-ին թուրքական իշխանությունների որոշմամբ նույն թվականին հունիսի 25-ին սկսում են եկեղեցու քանդման աշխատանքները, որոնք, սակայն, դադարեցվում են թուրք հայտնի գրող Յաշար Քեմալի նախաձեռնությամբ:
Եկեղեցին վերանորոգվել է 2005-2007 թթ ԵՄ հիմնադրամների ներդրումների շնորհիվ և վերաբացվել է որպես թանգարան:
Տարին մեկ անգամ՝ Սուրբ Խաչի տոնին, հայ հոգևորականներին թույլատրվում է պատարագ մատուցել:
Ermenihaber.am