▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Տեղեկություններ չունեմ Պերմյակովի գտնվելու վայրի մասին». Սրբուհի Գալյան

Լրացել է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության 10-րդ տարելիցը: Լրագրողները Արդարադատության նախարարից հետաքրքրվեցին՝ տեղեկացվա՞ծ որտեղ է գտնվում Վալերի Պերմյակովը. հայաստանյան դատարանը նրան դատապարտել էր ցմահ ազատազրկման «Պետությունը հետաքրրքվե՞լ է՝ ինչ պատիժ է կրում, որտե՞ղ է, ի՞նչ վիճակում է»,- շարունակեց լրագրողը: «Տեղեկություններ չունեմ տվյալ անձի գտնվելու վայրի մասին, բայց շնորհակալ եմ հարցադրման համար: Պատժի կատարման հետ կապված կփորձենք թարմացնել այն քայլերը, որոնք ժամանակին ձեռնարկվել են»,- ասաց նախարարը:

Դիտեք նաև՝

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն այսօրվա ասուլիսի ժամանակ ասաց, որ մեր երկրում հավասար հնարավորություններ են տրված և՛ կանանց, և՛ տղամարդկանց, չպետք է սեռերով պայմանավորված որակումներ տալ նրանց աշխատանքներին: «Տղամարդու կամ կնոջ հարց չէ, մասնագետի հարց է: Ես, այո՛, կին եմ ու շատ լավ մասնագետ եմ ու, հետևաբար, իմ տեղում եմ: Այլ տղամարդ, որ իր տեղում է, շատ լավ մարդ է, շատ լավ մասնագետ է ու դրա համար իր տեղում է: Այս կամ այն ոլորտը որևէ մեկին վստահելիս՝ սեռը այլևս... կներեք՝ մենք ո՞ր դարում ենք ապրում»,- ասաց նախարարը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին