«Միայն այս տարվա ձմեռային զորակոչով պայմանավորված, իրավապաշտպան կազմակերպություները նշում են, որ ավելի քան երեք տասնյակ բողոք են ստացել ծնողներից, ւստ որի՝ առողջական խնդիրներ ունեցող տղաները զորակոչվում են: Որպես Առողջապահության նախարար՝ այս հարցը ձեզ չի՞ հուզում»,- ընթացող ասուլիսի ամանակ դիմելով Անահիտ Ավանեսյանին՝ հարցրին լրագրողները: «Իհարկե, մենք՝ որպես առողջական հատվածի պատասխանտու, սերտ համագործակցում են ՊՆ-ի հետ՝ ոչ միայն ընթացիկ գործընթացը կազմակերպելու ու առաջացած հարցերին անդրադառնալու առումով, այլև իրավական կարգավորումները հստակեցնելու: Կառավարության որոշումների անընդհատ վերանայումը բերում է հիվանդությունների սահմանման, ախտորոշման ու տարբեր սահմանափակումով ծառայության հնարավորությունների: Շատ կարևոր է անդրադառնալ, որ մարդն ունի առողջական խնդիր ու ունի էնպիսի ախտորոշում, որն ընկնում է տվյալ հոդվածի տակ ու պետք է կայացվի տարկետման կամ ազատման որոշում: Բժշկական հանձնաժողովները, հենվելով թե անձի կողմից իր միջոցներով իրականացված հետազոտությունների, թե պետպատվերով փորձաքննություններ վրա, կայացնում են որոշում՝ տվյալ ախտորոշումը համապատասխանո՞ւմ է սահմանափակման հոդվածին, թե՞ ոչ... Կոնկրետ դեպքով պատրաստ ենք նայելու, հասկանալու, տեսնելու խնդիրը»,- ասաց նախարարը: |
«Առողջական խնդիրներ ունեցող տղաները զորակոչվում են. այս հարցը ձեզ չի՞ հուզում». լրագրողը՝ Անահիտ Ավանեսյանին
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet