▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ներարկումային կոսմետոլոգիական կենտրոնների վերահսկողությունը բարձիթողի վիճակում է». լրագրողը՝ Անահիտ Ավանեսյանին

Ընթացող ասուլիսի ժամանակ լրագրողները հարց բարձրացրին Երևանի տարբեր հատվածներում ներարկումային կոսմետոլոգիական կենտրոնների՝ բարձիթողի վիճակում գտնվող վերահսկողության վերաբերյալ: Ինչպե՞ս է լիցենզիա տրամադրվում, ինչպե՞ս է վերահսկողությունն իրականացվում: «Բազմաթիվ դեպքեր ունենք, երբ կենտրոնը դիմում է, բայց չի ստանում, որովհետև չի համապատասխանում պահանջներին: Բայց այլ տեղում ունենք անելիքներ, որոնք մեկնարկել են ու առաջիկայում կամփոփենք: Մենք փոխեցինք օրենքն ու այսուհետ բժշկական կազմակերպությունները լիցենզավորվելու են ամեն հինգ տարին մեկ: Հաջորդը՝ լիցենզավորման կանոնների վերանայումն է բոլոր ոլորտներում՝ թե՛ վիրաբուժական, թե՛ ամբուլատոր, թե՛ կոսմետոլոգիական: Պահանջները խստացվելու են»,- ասաց նախարար Անահիտ Ավանեսյանը՝ հավելելով, որ խնդիրներ հայտնաբերվելու դեպքում լիցենզիաները կասեցվում են:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին