▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աղազարյանը գրեթե կասկած չունի՝ առաջիկա ամիսներին Փաշինյանը հրաժարական է տալու

Փաշինյանի երբեմնի թիմակիցը՝ պատգամավոր Հովիկ Աղազարյանը համարյա կասկած չունի՝ առաջիկա ամիսներին վարչապետը հրաժարական է տալու ու արտահերթ ընտրություններ են լինելու։ Աղազարյանն այս մասին ասել է «Ազատության» հետ զրույցում։

Արտահերթ ընտրությունների անհրաժեշտության կամ հնարավորության վերաբերյալ ընդդիմության պնդումներին իշխանությունից մշտապես հակադարձել են, որ իրենց օրակարգում այդպիսիք չկան:

Նախկին իշխանականի կանխատեսումներն ինչի՞ հիման վրա են, ինչի՞ց է եզրակացրել Աղազարյանը. «Ընկերական շրջապատում հիմնավորումները տալիս եմ, սենց չեմ ասի»:

«Հովիկ Աղազարյանը, որ մինչև տարեվերջ իշխող թիմի անդամ էր ու տեղյակ իշխանության խոհանոցից ու ոմանց հետ էլ դեռ շարունակում է շփվել, տրամաբանում է՝ Հայաստանի արտաքին գծով զարգացումներ կան, որ արտահերթ ընտրությունները հենց Փաշինյանի իշխանության շահերից են բխում։ Հիմա ավելի մեծ է հնարավորությունը իշխանությունը նորից վերցնելու ու իր ծրագրերը առաջ տանելու համար, բացատրում է նախկին ՔՊ-ականը։

«Այդ իրադարձությունները կան և ոչ միայն իրադարձությունները, այստեղ ուրիշ պատճառներ էլ կան, որոնք իշխանության շահերից են բխում, որպեսզի գնան արտահերթ ընտրությունների», - նշել է Աղազարյանը:

Պատգամավոր Աղազարյանը Փաշինյանի հիմնադրած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հնաբնակներից էր, հավատարիմ թիմակիցներից։ Նրան իշխող թիմից հեռացրին Նիկոլ Փաշինյանի խնդրանքը չկատարելու ու մանդատը վայր չդնելուց հետո։

Արտահերթ ընտրությունների կանխատեսումների ֆոնին էլ ձեռքերը ծալած չի նստել, Աղազարյանը կուսակցություն է բացում, պատրաստ է իշխանությունը վերցնել ու Հայաստանը կառավարել։

Երկար քննարկումների արդյունքում ինքն ու ընկերը կանգ են առել սեփական կուսակցությունը բացելու որոշման վրա. - «Կուսակցության կորիզը պարոն Ասլանյանն է, իմ տղաներից մեկը և ես ու ևս մի քանի երիտասարդ»»,- գրել է կայքը

***

«Իրավունք» թերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից և կուսակցությունից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանը կուսակցություն է հիմնում։

Այս մասին հայտնել է ինքը Աղազարյանը․ «Նախաձեռնող խմբի անունից լիազորված եմ հայտարարել, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով սկսում ենք կուսակցություն հիմնադրելու գործընթաց։ Կուսակցության անվֆ  անումը լինելու է «Միացյալ ազգային սոցիալիստական կուսակցություն» - ՄԱՍԿ։

Ի՞նչ գաղափարախոսությամբ է առաջնորդվելու կուսակցությունը,  ովքեր են լինելու կուսակցության անդամները, ռուսամետ, թե արեւմտամետ ուղղվածության կողմնակից է լինելու պատգամավորի հիմնած կուսակցությունը հարցերին պատասխանում է անձամբ Հովիկ Աղազարյանը

-Փետրվարի 8-ին տեղի ունենալիք համագումարի ընթացքում կտրվի Ձեզ եւ բոլորին հուզող հարցերի պատասխանները։ Բայց վստահաբար կարող եմ ասել, որ մեր կուսակցության հիմքում լինելու է պետություն-սփյուռք-ժողովրդավարություն խորքային սկզբունքները։ Ինչ վերաբերում է հարցին, թե ովքեր են լինելու կուսակցության անդամ հիմա այդ հարցի շուրջ ընթանում են գործընթացներ, որի մասին կհայտարարվի փետրվար 8-ին։

-Պարոն Աղազարյան, հնարավո՞ր է կուսակցությունում տեսնենք նախկին ՔՊ-ականների։

-Ամպագոռոռ անուններ չեն լինելու, բայց որ լենելու են նախկին ՔՊ-ականներ դա հաստատ։ Բացի պարոն Ասլանյանից լինելու են շատ ու շատ նախկին ՔՊ-ականներ։

-Պարոն Աղազարյան, Ձեր փաստաբանը նշել էր, որ չի բացառվում, որ առաջիկա քառօրյաին դատախազը մտնի ԱԺ եւ միջնորդի Ձեզ զրկել անձեռնմխելիությունից, նախ որքանո՞վ եք հավանական համարում այդ սցենարը, եւ, եթե այդպես լինի, ապա ի՞նչ է լինելու նորաստեղծ կուսակցության ճակատագիրը։

-Ես այդ սցենարը իրարատեսական եմ համարում, բայց ոչ թե ելնելով իրավական գործընթացների տրամաբանությունից, այլ քաղաքական որոշումների տրմաբանությունից։ Որովհետեւ բա էլ ոնց է իրականացվելու վարչապետի հայտարարությունն առ այն, որ օրինական բոլոր միջոցները պետք է կիրառվեն, որպեսզի Աղազայանին զրկեն մանդատից, բա դա ոնց պետք է իրականացվի, եթե ոչ փաստաբանիս նշած սցենարով։ Պարզապես ոչ ես, ոչ փաստաբանս չգիտենք, թե որ ուղղությամբ է գալու այդ հարվածը, որ պատրաստվենք իրավական առումով։ 

Այնպես որ, եթե անգամ ինձ զրկեն մանդատից եւ տանեն կալանքի, ապա թող չանհանգստանան, կուսակցաշինական գործը իր տրամաբանական ավարտին կհասցնեն Հակոբ Ասլայանը եւ որդիս ։

-Պարոն Աղազարյան, իսկ Ձեր հիմնադրած կուսակցությունը ինչ արտաքին քաղաքական վեկտորո է առաջնորդվելու, այլ կերպ ասած լինելու է ռուսամե՞տ, թե՞ արեւմտամետ։

-Այդ մասին եւ կխոսվի համագումարին մանրամասն, բայց առաջ ընկնելով ասեմ, որ մենք գտնում ենք, որ Հայաստանը պետք է ունենա տարածաշրջանային ինտեգրվածություն»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին