«Ինչպե՞ս եք վերաբերվում «կան պատերի տակ վնգստացող դատավորներ» արտահայտությանը»,- ընթացող ասուլիսի ժամանակ դիմելով Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին՝ հարցրեց լրագրողը:
Նախարարն ասաց՝ չգիտի՝ ինչի մասին է խոսքը:
Լրագրողը հիշեցրեց վարչապետի ելույթը:
«Եթե նման արտահայտություն է եղել, ուշադրություն չեմ դարձրել»,- արձագանքեց Գալյանը:
***
«Մեր խնդիրն է՝ մինչև ընտրություններ, ունենալ նոր Սահմանադրության տեքստ»,- ընթացող ասուլիսի ժանանակ հայտարարեց ՀՀ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը: «Մենք մեր աշխատանքները պետք է տանենք հենց այդ ուղղությամբ»,- հավելեց նա:
***
|
«Ենթադրյալ կապ տեսնելը, թե նոր Սահմանադրության մասին խոսելն այլ երկրի հայտարարությունների հետ է կապված, անտեղին է: Նոր Սահմանադրություն ունենալու հետ կապված հարցը սկսել է քննարկվել հեղափոխությունից հետո. 2019-20թթ. ունեցել ենք նոր Սահմանադրության հայեցակարգ, աշխատանքներն ինչ-ինչ պատճառով չեն հանգել տրամաբանական վերջնարդյունքին»,- ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը: «Այսօրվա Սահմանադրության տեքստը որևէ խոչընդոտ չի պարունակում խաղաղության գործընթացի իրականացման հետ կապված: Մենք Սահմանադրություն փոխելու խնդիր չունենք նրա համար, որ թվացյալ խնդիր կա այդտեղ»,- հավելեց նախարարը:
***
|
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն այսօրվա ասուլիսի ժամանակ ասաց, որ մեր երկրում հավասար հնարավորություններ են տրված և՛ կանանց, և՛ տղամարդկանց, չպետք է սեռերով պայմանավորված որակումներ տալ նրանց աշխատանքներին: «Տղամարդու կամ կնոջ հարց չէ, մասնագետի հարց է: Ես, այո՛, կին եմ ու շատ լավ մասնագետ եմ ու, հետևաբար, իմ տեղում եմ: Այլ տղամարդ, որ իր տեղում է, շատ լավ մարդ է, շատ լավ մասնագետ է ու դրա համար իր տեղում է: Այս կամ այն ոլորտը որևէ մեկին վստահելիս՝ սեռը այլևս... կներեք՝ մենք ո՞ր դարում ենք ապրում»,- ասաց նախարարը:
|
|