«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան եթերում հայտնել է, որ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը որոշման նախագծեր է ներկայացրել քաղաքապետարան՝ հրավիրելով արտահերթ նիստ, որը տեղի կունենա հունվարի 21-ին: «Նիստը վերաբերում է կարմիր կետագծերի ու տրանսպորտի թանկացմանը, որին դեմ ենք, և ունենք մեր նախագծերը: Պահանջում ենք կասեցնել թանկացումները, կարմիր կետագծերի մասով՝ մինչև այն պահը, երբ դատական վեճն ավարտված չէ ու մեր նախագիծը քննարկված չէ: Արտահերթ նիստի համար անհրաժեշտ 22 ստորագրությունը կա»,- նշել է նա:
«Մայր Հայաստան»-ն արտահերթ նիստ է հրավիրել տրանսպորտի ու կարմիր գծերի թանկացման դեմ
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet