▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքական ո՞ր ուժի ցուցակը կտպագրվի երկնագույն թղթի վրա.«Հրապարակ»

«ԱԺ-ում անցած տարեվերջին մեկնարկել է Ընտրական օրենսգրքում փոփոխությունների գործընթացը։ Այս փոփոխությունները ոչ պակաս կարևոր են սահմանադրական փոփոխություններից, սրանցով է որոշվելու, թե 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի որ տարբերակին է Հայաստանն անցում կատարելու, ընտրությունների վերահսկողության ինչ մեխանիզմներ են ամրագրվելու և այլն։ Մեր տեղեկություններով, մինչ քաղաքական ուժերը կանցնեն առանցքային հարցերի քննարկմանը, արդեն հասցրել են կռիվ տալ արտաքուստ մանր, բայց իրենց համար կարևոր հարցում՝ քվեաթերթիկների գույնի համար։ Բանն այն է, որ ընտրություններին յուրաքանչյուր քաղաքական ուժի ցուցակը տպագրվելու է տարբեր գույների ընտրական թերթիկների վրա, որը պետք է որոշվի վիճակահանությամբ։ Մեզ հայտնի դարձավ, որ քաղաքական ուժերը վերապահում ունեն երկնագույնի հարցում: Նրանք կարծում են, որ այս գույնը կարող է իրենց դեմ հակաքարոզչության առիթ դառնալ, ուստի կտրականապես դեմ են երկնագույնին»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին