▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որպեսզի լրագրողները չբռնացնեն հարբած, անգրագետ ու կիսագրագետ պատգամավորներին...

Գալուստ Սահակյանն ու Հրայր Թովմասյանը հանդես են եկել մի նոր տխրահռչակ նախաձեռնությամբ՝ լրագրողների մուտքը դարձնում են դռեսս կոդով և կհավատարմագրեն նրանց, ովքերունեն 5 տարվա աշխատանքային փորձ, պատճառաբանելով, որ ընդամենը 30-50 լրագրողի համար է նախատեսված ԱԺ-ն։

Նախ հագուստի վերաբերյալ ասեմ, որ իհարկե պատշաճ հագուստով գնալը ճիշտ է, բայց մինչև լրագրողներին անցնելը, ձեր օգնականների լայն լանջվացքներով հագուստին ու կարճ գրգռաճեղքերին (Գիտեմ, որ էս բառը չկա, միտումնավոր եմ գրում ...) ուշադրություն դարձրեք, ինչը հավատացեք ավելի շատ է խանգարում աշխատել քան լրագրողները։ Ավելին ասեմ դա խանգարում է նույնիսկ լրագրողներին կենտրոնանալ։

Իսկ լրագրողների մաքսիմում պատռված ջինսերը հավատացեք Ձեզ Ձեր ագօգուտ գործից հաստատ չեն շեղի։ Այնպես, որ ճիշտը ձեր աշխատասենյակներից՝ օգնականներից ու քարտուղարուհիներից և նույնիսկ Ձեզնից սկսել է, որովհետև երբեմն ձեր պատգամավորներն էլ են ֆուտբոլկաներով գործի գալիս։

Ինչ վերաբերում է 5 տարվա աշխատանքային փորձին ու լրագրողների քանակին։ Ձեր մատնանշած միջազգային փորձը հուշում է, որ հավատարմագրման կարգը ոչ թե պետք է սահմանափակի լրագրողի աշխատանքը, այլ պետք է հեշտացնի։ Այսինքն, որ ամեն անգամ լրագրողը չգա կանգնի դռան մոտ ու անցագիր լրացնի, սպասի մինչև կհաստատեն, այլ, որ վկայականը ցույց տա ու ներս մտնի։ 5 տարվա աշխատանքային փորձը պետք է հետաքրքրի լրատվամիջոցին՝ գործատուին, եթե գործատուն որոշել է մի ամսվա փորձ ունեցողին հավատարմագրելու ոչ ոք իրավունք չունի սահմանափակելու այդ իրավունքը, նույնիսկ եթե դուք Խորհրդարանի ղեկավարն եք։

Իրականում հասկանալի է, թե ինչու է սա արվում, որպեսզի լրագրողները չբռնացնեն հարբած, անգրագետ ու կիսագրագետ պատգամավորներին միջանցքում, չտան անցանկալի հարցեր։ Որպեսզի կիսագրագետ, կամ անգրագետները դառնան կիսաստվածներ՝ լրագրողների աչքից ու հասարակության ականջից հեռու։

 

Զոհրաբ Հարոյան

 

 


Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին