▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նուրհան Սրբազանի նամակի պատասխանը տվել է Քրիստոսը. պատասխանը՝ վերջում...

 

Նուրհան Սրբազանի նամակի պատասխանը տվել է Քրիստոսը
Պատասխանը՝ վերջում. 
Անառակ որդինե՞ր. 
Արդի լրատվական քաոսում կրկին սկանդալային նամականու ժանրը գլուխ բարձրացրեց.  պարբերաբար ականտես ենք լինում մեր եկեղեցու ու նրա գահակալի՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ ուղղված նման պոռթկումների: Դրանք հիմնականում հեղինակում են հայ եկեղեցու ներսի ու դրսի թշնամիները: Ցավալի է, որ նրանց շարքերը համալրում են նաև այդ եկեղեցու ծնունդ նրա զավակները: 
Կարդացի Երուսաղեմի պատրիարք Նուրհան արքեպիսկոպոսի բաց նամակը. չէի հավատա, թե նման նամակ գրողը մեր եկեղեցու սրբազան է, եթե ծանոթ չլինեի նախորդած միակողմանի պախարակումներով լեցուն նամակներին:
Չեմ ուզում կետ առ կետ անդրադառնալ այս նամակին, քանի որ նամակագրի բուն ասելիքն, ըստ իս,  երկու նախադասությունների մեջ էր, որոնց ստորև կանդրադառնամ. 
Պարզ Աթոռակռի՞վ.
<<Վեհափա՛ռ, ժամանակին փորձեցիք Երուսաղէմի եւ Պոլսոյ Նուիրապետական Աթոռները չէզոքացնել բայց չյաջողեցաք, եկէ՛ք մէյ մըն ալ մի՛ փորձէք>>. անվախ ու անպարտ հերոսի նման Ամենայն Հայոց Կաթողիկոսին է դիմում  Նուրհան Սրբազանը: Պատահական չէ Սրբազան հոր կողմից այս երկու Աթոռների մասին հիշատակումը, քանի որ պարբերաբար այս երկու ուղղություններից է հարվածվում մեր Սրբության Կենտրոնը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը: Ու հենց այս <<աթոռակռվի>> պատճառով է, որ  պարբերաբար նման սրտացավ ճառերով դրսից հրահրում են մեր փոքրիկ պետությունում հաճախ ծանր օրեր ապրող ազգակիցներին: Նրանք, լավ գիտակցելով, որ Վեհափառը պետության ներսում չի կարող խառնվել իրավիճակը սրող անցուդարձներին, իրենք են դրսից ստանձնում <<Փրկչի>> դերը.  առիթը բաց չեն թողնում <<Պապից ավելի կաթոլիկ>> սկզբունքով սրտացավության ու հաթաթայի ճառեր կարդալ…: Հետաքրքիր է՝ ինչու Վեհափառի հետ հանդիպումների ժամանակ Սրբազանը չի հնչեցնում իր տարակարծությունները ու դա անում է հեռվից. ավելորդ հրապարակայնության համա՞ր…Սրտացավ ու կարեկից մարդը գործում է լուռ, ոչ թե խոսում բարձրաձայն. Տերն ինքը դրա օրինակը թողեց մեզ…
Պատճառը՝
ԽՍՀՄ տարիներին Սուրբ Էջմիածնի հզոր ներկայությունը նվաստացվեց. Մայր Աթոռն իր ազգային կառույցը պահելու համար սկսեց հզորացնել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը, և շուտով ինչ-ինչ այդպահի հանգամանքներով այս օրինակով նաև մի շարք թեմեր ունեցան յուրատիպ կարգավիճակ: Բայց դա չի նշանակում, որ նվիրապետական աթոռները հայրական ժառանգություններ են. բոլոր թեմերի սրբալույս կենտրոնը Տիրոջ պատգամով կառուցված Մայր Աթոռն Սուրբ Էջմիածինն է է. մեր առաքելահիմն եկեղեցին ու նրա թեմերն ու աթոռներն ունեն մեկ կենտրոն, որը հայրենիքում է, ինչպես և աշխարհի բոլոր հայերը ունեն մեկ հայրենիք:
Ցավալի է, որ սպասավորելու բուն առաքելությունը թողած,  որոշ թեմեր սկսել են ոչ կրոնական-նույնիսկ քաղաքական խաղերի մեջ մտնել, ավել ու պակաս աստիճանների կռիվ տալ՝ այդպիսով ջուր լցնելով մեր եկեղեցու  ու մեր ազգի թշնամիների ջրաղացին: 
Չերչիլից առաջ, շա~տ առաջ եղել է Քրիստոսը…
Նամակի երկրորդ կետը Սրբազանի հղումն է անգլիացի քաղգործիչ Չերչիլին. <<Երկրորդ Համաշխարհային Պատերազմին, Ուինսթըն Չըրչիլ կու գար Գերման ղեկավարներուն զգուշացնելու, թէ «Հով սերմանողը`փոթորիկ կը հնձէ»: Եւ դուք տասնամեակէ մը աւելի ձեր պաշտօնավարութեան շրջանին միայն հով սերմանեցիք ու հիմա պիտի պատրաստուիք անոր փոթորիկները հնձել>>:  Այս ամենին ի պաստասխան միայն հիշեցնենք, որ քաղաքական գործիչ Չերչիլից շատ առաջ եղել է մեր Տերը, մեր եկեղեցու գլուխ Քրիստոսը: Քրիստոսի սպասավորը ու ցանկացած քրիստոնյա իր խոսքում նախ և առաջ պիտի հղում տա հենց ՆՐԱՆ, մինչդեռ ՆՐԱ պատգամները մոռացված են այս նամակում ու նմանատիպ այլ պախարակումներում. 
«Մի՛ դատէք, որ Աստծուց չդատուէք. ….» . 
Միայն այս մի պատգամն էլ բավական է, որ պատասխանվեն նմանատիպ անթիվ-անհամար նամակները, փակվեն բազմաթիվ մեղադրող բերանները: 
Հ.Գ. 
Ես Հայ Առաքելական Եկեղեցու զավակ եմ, հավելեմ, որ  մոլեռանդ հավատացյալի կուրություն չունեմ. ինքս էլ տեսնում եմ ներեկեղեցական կյանքի բազմաթիվ թերությունները, բայց երբեք հրապարակավ չեմ քարկոծում: Նման պահվածքն անհանդուրժելի է հատկապես հիմա, երբ համաշխարհայնացման և կրոնական լուրջ հակամարտությունների շրջանում մեր եկեղեցու միասնությունն ավելի քան անհրաժեշտություն է :
Հայ Հավատացյալ 
Զար  Դ.

Նուրհան Սրբազանի նամակի պատասխանը տվել է Քրիստոսը
Պատասխանը՝ վերջում. 

Անառակ որդինե՞ր.

 Արդի լրատվական քաոսում կրկին սկանդալային նամականու ժանրը գլուխ բարձրացրեց.  պարբերաբար ականտես ենք լինում մեր եկեղեցու ու նրա գահակալի՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ ուղղված նման պոռթկումների: Դրանք հիմնականում հեղինակում են հայ եկեղեցու ներսի ու դրսի թշնամիները: Ցավալի է, որ նրանց շարքերը համալրում են նաև այդ եկեղեցու ծնունդ նրա զավակները: Կարդացի Երուսաղեմի պատրիարք Նուրհան արքեպիսկոպոսի բաց նամակը. չէի հավատա, թե նման նամակ գրողը մեր եկեղեցու սրբազան է, եթե ծանոթ չլինեի նախորդած միակողմանի պախարակումներով լեցուն նամակներին:Չեմ ուզում կետ առ կետ անդրադառնալ այս նամակին, քանի որ նամակագրի բուն ասելիքն, ըստ իս,  երկու նախադասությունների մեջ էր, որոնց ստորև կանդրադառնամ.

 Պարզ Աթոռակռի՞վ.

<<Վեհափա՛ռ, ժամանակին փորձեցիք Երուսաղէմի եւ Պոլսոյ Նուիրապետական Աթոռները չէզոքացնել բայց չյաջողեցաք, եկէ՛ք մէյ մըն ալ մի՛ փորձէք>>. անվախ ու անպարտ հերոսի նման Ամենայն Հայոց Կաթողիկոսին է դիմում  Նուրհան Սրբազանը: Պատահական չէ Սրբազան հոր կողմից այս երկու Աթոռների մասին հիշատակումը, քանի որ պարբերաբար այս երկու ուղղություններից է հարվածվում մեր Սրբության Կենտրոնը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը: Ու հենց այս <<աթոռակռվի>> պատճառով է, որ  պարբերաբար նման սրտացավ ճառերով դրսից հրահրում են մեր փոքրիկ պետությունում հաճախ ծանր օրեր ապրող ազգակիցներին: Նրանք, լավ գիտակցելով, որ Վեհափառը պետության ներսում չի կարող խառնվել իրավիճակը սրող անցուդարձներին, իրենք են դրսից ստանձնում <<Փրկչի>> դերը.  առիթը բաց չեն թողնում <<Պապից ավելի կաթոլիկ>> սկզբունքով սրտացավության ու հաթաթայի ճառեր կարդալ…: Հետաքրքիր է՝ ինչու Վեհափառի հետ հանդիպումների ժամանակ Սրբազանը չի հնչեցնում իր տարակարծությունները ու դա անում է հեռվից. ավելորդ հրապարակայնության համա՞ր…Սրտացավ ու կարեկից մարդը գործում է լուռ, ոչ թե խոսում բարձրաձայն. Տերն ինքը դրա օրինակը թողեց մեզ…

Պատճառը՝

ԽՍՀՄ տարիներին Սուրբ Էջմիածնի հզոր ներկայությունը նվաստացվեց. Մայր Աթոռն իր ազգային կառույցը պահելու համար սկսեց հզորացնել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը, և շուտով ինչ-ինչ այդպահի հանգամանքներով այս օրինակով նաև մի շարք թեմեր ունեցան յուրատիպ կարգավիճակ: Բայց դա չի նշանակում, որ նվիրապետական աթոռները հայրական ժառանգություններ են. բոլոր թեմերի սրբալույս կենտրոնը Տիրոջ պատգամով կառուցված Մայր Աթոռն Սուրբ Էջմիածինն է է. մեր առաքելահիմն եկեղեցին ու նրա թեմերն ու աթոռներն ունեն մեկ կենտրոն, որը հայրենիքում է, ինչպես և աշխարհի բոլոր հայերը ունեն մեկ հայրենիք:

Ցավալի է, որ սպասավորելու բուն առաքելությունը թողած,  որոշ թեմեր սկսել են ոչ կրոնական-նույնիսկ քաղաքական խաղերի մեջ մտնել, ավել ու պակաս աստիճանների կռիվ տալ՝ այդպիսով ջուր լցնելով մեր եկեղեցու  ու մեր ազգի թշնամիների ջրաղացին: 

Չերչիլից առաջ, շա~տ առաջ եղել է Քրիստոսը…

Նամակի երկրորդ կետը Սրբազանի հղումն է անգլիացի քաղգործիչ Չերչիլին. <<Երկրորդ Համաշխարհային Պատերազմին, Ուինսթըն Չըրչիլ կու գար Գերման ղեկավարներուն զգուշացնելու, թէ «Հով սերմանողը`փոթորիկ կը հնձէ»: Եւ դուք տասնամեակէ մը աւելի ձեր պաշտօնավարութեան շրջանին միայն հով սերմանեցիք ու հիմա պիտի պատրաստուիք անոր փոթորիկները հնձել>>:  

Այս ամենին ի պաստասխան միայն հիշեցնենք, որ քաղաքական գործիչ Չերչիլից շատ առաջ եղել է մեր Տերը, մեր եկեղեցու գլուխ Քրիստոսը: Քրիստոսի սպասավորը ու ցանկացած քրիստոնյա իր խոսքում նախ և առաջ պիտի հղում տա հենց ՆՐԱՆ, մինչդեռ ՆՐԱ պատգամները մոռացված են այս նամակում ու նմանատիպ այլ պախարակումներում. 

«Մի՛ դատէք, որ Աստծուց չդատուէք. ….» . 


Միայն այս մի պատգամն էլ բավական է, որ պատասխանվեն նմանատիպ անթիվ-անհամար նամակները, փակվեն բազմաթիվ մեղադրող բերանները:

 Հ.Գ. 

Ես Հայ Առաքելական Եկեղեցու զավակ եմ, հավելեմ, որ  մոլեռանդ հավատացյալի կուրություն չունեմ. ինքս էլ տեսնում եմ ներեկեղեցական կյանքի բազմաթիվ թերությունները, բայց երբեք հրապարակավ չեմ քարկոծում: Նման պահվածքն անհանդուրժելի է հատկապես հիմա, երբ համաշխարհայնացման և կրոնական լուրջ հակամարտությունների շրջանում մեր եկեղեցու միասնությունն ավելի քան անհրաժեշտություն է :


Հայ Հավատացյալ 

Զար  Դ.

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին