▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ են գրում քաղաքացիներն՝ տրանսպորտի թանկացման մասին Աննա Հակոբյանի գրառման տակ

Ի՞նչ են գրում քաղաքացիներն՝ Աննա Հակոբյանի գրառումների տակ․ Տեսանյութն՝ առանց մեկնաբանության

Աննա Հակոբյանի գրառումը՝ ստորև․ 

«Առաջին երկու լուսանկարում 2013 թվականի հուլիս ամսվա հայկական մամուլի հրապարակումներ են։

Հաջորդ երկու լուսանկարում 2025 թվականի հունվար ամսվա հայկական մամուլի հրապարակումներն են։

«Ժպտալով վճարում ենք 100 դրամ եւ իջնում»,- կոչ է արվում 2013 թվականի հուլիսին։

«Մենք նաեւ որոշել ենք բոյկոտի ձեւը՝ դնում ենք 100 դրամ ու անցնում»,- ասվում է 12 տարի անց՝ այսօր։

#կրթվելընորաձեւէ  արշավի նպատակը սովորելն է տասնամյակներով ՏԵՂՈՒՄ ՉԴՈՓԵԼ:

Որպեսզի քաղաքական գործիչը կամ դրան հավակնողը տեղում չդոփի եւ տասնամյա հնության բառամթերքով չխոսի։

Որպեսզի լրատվամիջոցները տեղում չդոփեն եւ տասնամյա հնության հմտություններով չաշխատեն, երբ նյութերի ամսաթվերին չնայելու դեպքում չես էլ կռահի, որ դրանց միջեւ մեկ տասնամյակ կա։

Որպեսզի պատկան մարմինները տեղում չդոփեն եւ նույն մարտահրավերին նույն կերպ չարձագանքեն։ Կամ առհասարակ՝ բոլոր մարտահրավերներին նույն կերպ չարձագանքեն։

Եւ վերջապես, որպեսզի մեր սոցիալական վիճակը տեղում չդոփի, եւ տասնամյակները գլորվելով չանցնեն, իսկ 100 դրամը անխախտ եւ աներեր մնա իր դիրքում»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին