ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանն այսօր տեսանյութ է հրապարակել՝ հայտնելով, որ Մյասնիկյան փողոցը վերանորոգվել է և ասֆալտապատվել։ Պատգամավորը հարցրեց՝ եթե պարզվի, որ Մյասնիկյան պողոտան ամբողջությամբ վերանորոգված չէ, պատրա՞ստ է Նիկոլ Փաշինյանը ներողություն խնդրել։ Փաշինյանն արձագանքեց․ «Հեծանիվով անցել եմ, նորոգված էր, եթե հատված կա, որ իմ տեսադաշտից վրիպել է ներողություն եմ խնդրում»։ Անդրադառնալով Մանուկյանի դիտարկմանը, թե տեսան մարդիկ դժգոհում են հայտարարագրումից, շեմ սահմանեցին, Փաշինյանը պարզաբանեց, թե շփոթմունք է տեղի ունեցել։ «Բա երկխոսությունն ինչի՞ համար է, իշխանությունը պետք է հաղորդակից լինի։ Եթե մարդը բան է ասում, և տեսնում ես, որ արդար է, պետք է ասես՝ չէ՛, ես իշխանություն եմ, չեմ փոխելու, ես ճշմարտության բարձրագույն աղբյուր եմ ու ակունք․ դա՞ եք ուզում»,- հավելեց նա։ Գեղամ Մանուկյանն ի պատասխան նշեց․ «Անկեղծ ասեմ՝ եթե ես վարչապետ լինեի, գետինը կմտնեի մի պարզ պատճառով՝ առավոտից իրիկուն կառավարության նիստում բողոքում եք, որ սխալ են զեկուցել, հանձնարարությունները չեն կատարել․․․ Լավ, ինչքա՞ն կարելի է»։ Դիտեք նաև՝ *** |
«Եթե ես վարչապետ լինեի, գետինը կմտնեի»․ Մանուկյանը՝ Փաշինյանին
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet