▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Աբովյանի ծննդատան տնօրենը հոխորտում է, թե իրեն ոչ ոք չի կարող պատժել, թիկունքում մարզպետն է»

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Աբովյանի ծննդատանը կատարվող բազմաթիվ չարաշահումներին անդրադարձել է «Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ-ի ղեկավար Անուշ Պողոսյանը՝ փաստերով նշելով, թե ինչպես է ծննդատան տնօրեն ոմն Նորայր Միքայելյանը աշխատողներից ապօրինի կերպով աշխատավարձի պահումներ արել, նաև պաշտոնական դիրքի այլ առերևույթ խոշոր չարաշահումներ։
Այդ ապօրինությունների մասին պաշտոնապես հաստատել են Առողջապահության և աշխատանքի տեսչությունը, ինչպես նաև Կոտայքի մարզպետարանը, սակայն ծննդատան տնօրենի նկատմամբ բավարարվել են սոսկ նկատողությամբ, ինչը կառավարության կողմից բացահայտ հովանավորչության մասին է խոսում։
Աբովյանի ծննդատան աշխատողներից ոմանք օրերս էլի ահազանգել էին, թե տվյալ անձը հոխորտում է, թե իրեն ոչ ոք չի կարող պատժել, քանի որ իր թիկունքում հենց մարզպետն է։
«Արարատյան պետություն» ՀԿ-ի կողմից օրերս մի գրություն էինք ուղարկել վարչապետի աշխատակազմին՝ պահանջելով հստակեցնել՝ արդյո՞ք կա հովանավորչություն այդ պաշտոնյայի ապօրինի գործողությունների նկատմամբ՝ հաշվի առնելով, որ Կոտայքի մարզպետարանը ևս աչք է փակում եղած բազում խնդիրների վրա։
Փոխանակ վարչապետի աշխատակազմը գրությունը վերահասցեագրեր Հակակոռուպցիոն կոմիտե կամ իրավապահ այլ մարմիններին, ուղարկել է Կոտայքի մարզպետարան՝ ճշտելու, թե մարզպետը հովանավորո՞ւմ է արդյոք Աբովյանի ծննդատան տնօրենին, թե՞ ոչ։
Անուշ Պողոսյանին առաջարկում եմ ոլորտային առաջնահերթությունը հաշվի առնելով՝ հաջորդ քայլով մտնել Հակակոռուպցիոն կոմիտե և քրեական գործի նախաձեռնություն սկսել»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին