«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլը չի կարող պայքարել կոռուպցիայի դեմ։ Էլի խոսեց կոռուպցիայից՝ ասելով «Հայաստանում կոռուպցիան արմատախիլ անելու, կոռուպցիայի հանդեպ զրո հանդուրժողականության մասին», ներկայացնելով հակակոռուպցիոն պայքարի նոր համակարգի՝ իր ձևակերմամբ նախկիններից հայտնի զոքանչի, դասարանցու, քենու միջոցով գործող կոռուպցիոն սխեմաները համընդհանուր հայտարարագրման համակարգով լուծում տալու մասին, այն դեպքում, երբ իր արդարադատության նախարարը հայտարարում է, որ Հայաստանում կոռուպցիա չկա։ |
«Դատաիրավական համակարգը քողարկում է վարչապետի ընտանիքի փողերի լվացումը»․ Պետրոս Մակեյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet