▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Երբ Լևոն Տեր-Պետրոսյանն առաջարկեց գաղտնազերծել փաստաթղթերը, Փաշինյանն անմիջապես լռեց»․ Լևոն Զուրաբյան

«Ալեն Սիմոնյանը, արտահայտելով իշխանությունների դիրքորոշումը Բաքվի «դատավարությունների» վերաբերյալ, ընդամենը լեգիտիմացնում է բռնապետական այդ ներկայացումը: Ինչպես Հիտլերը Ֆրանսիայից ստեղծեց վասալային վիշիստական կիսապետությունը, այդպես էլ Ալիևն ուզոում է ստեղծել «վաշիստական» Հայաստան»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ հրապարակելով «Հարցեր կան» հաղորդաշարին տված իր հարցազրույցը։ «Նիկոլ Փաշինյանը և նրա ամբողջ թիմը Ալիևի ձեռքում դարձել են Ադրբեջանի պատկերացրած «դենացիֆիկացիայի» հլու-հնազանդ գործիքը:
Կատարելով այդ հանձնարարությունը՝ Փաշինյանը ոչնչացնում է մեր պատմությունը, անկախության նվաճման և Արցախի ազատագրման պայքարը, հիմա պատերազմ է սկսել անգամ հիմնարկների անվանումների մեջ «ազգային» բառի օգտագործման դեմ:
Նա փորձում է նաև կեղծել Մինսկի խմբի հովանու տակ բանակցությունների պատմությունը՝ հույս ունենալով, որ այդպես կարող է թաքցնել մեր աղետալի կորուստների համար իր անձնական բացառիկ մեղավորությունը: Սակայն, հենց այն պահից, երբ նախագահ Տեր-Պետրոսյանն առաջարկեց գաղտնազերծել հիմնական փաստաթղթերը, նա անմիջապես լռեց, իսկ նրա պրոպագանդիստները հիմա փորձում են հանրությանը համոզել, որ այդ քննարկումներն արդեն ուշացած են և անիմաստ: Ոչ, պարոնայք երդվյալ ատենակալներ, այս գործում մենք «լինելու ենք վճռական և գնալու ենք մինչև վերջ» (սա, ի դեպ, Փաշինյանի խոսքերն են այն ժամանակ, քանի դեռ հրապարակված չէր առաջին նախագահի պատասխանը), որովհետև միայն այդպես կպատռվեն բոլոր դիմակները, և հայ ժողովուրդը վերջապես կտեսնի, թե ո՛վ են նրա հերոսները և ո՛վ` ոճրագործները: Իսկ դրանից հետո շատ ավելի պատրաստված կլինի իր ճակատագիրը վճռող ղեկավարների ընտրության հարցում»․- գրել է Զուրաբյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին