Մի թեմայի շուրջ եմ ուզում խոսել՝ բաց, անկեղծ...
Հայաստանի այսօրվա իշխանությունն՝ իր պոտենցիալով. արժեհամակարգով, Հայաստանի տեսլականով, չի կարող երաշխավորել երկրի զարգացումը:
Նույնը կարող եմ ասել նաև հարթակային ընդդիմության մասին, որն իր արժեհամակարգով, պատկերացումերով՝ շատ նման է իշխանությանը:
Ես մտածում եմ՝ Հայաստանին պետք է որակապես նոր քաղաքական ուղղություն՝ այն գաղափարներով, որ հրապարակ բերեց 88-ի համազգային շարժումը, երկրի անկախության ու մարդու ազատության արժեքների գերակայությունն ընդունող:
Ու մտածում եմ, որ էդ շարժման հիմքը պետք է դրվի այն օրը, երբ Հայաստանի գործող քաղաքական համակարգն՝ իր իշխանական, այլընտրանքային, ընդդիմադիր թևերով, կկնքի իր քաղաքական մահկանացուն, կապացուցի իր գաղափարական սնանկությունը:
Շուտով, շատ շուտով մեզ սպասվում է այդպիսի օր, որն, իրականում, քաղաքական առումով, ավելին է, քան՝ Լյուստրացիայի մասին օրենքի ընդունումը:
Խորհրդարան է բերվելու ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը:
Ու հենց էդ քվեարկությունն էլ դառնալու է Հայաստանի քաղաքական Լյուստրացիայի հիմքը, դառնալու է այն սահմանագիծը, որ բացահայտելու է ցանկացած քաղաքական ուժի, պատգամավորի:
Հանրապետական մեծամասնությունն ընդամենը դակելու է այն ստորագրությունն, որն իրենց շեֆը դրել է Մինսկում: Նունիսկ մեկ-երկու խիզախի Հանարապետական ՙՙճահճում՚՚ դժվար է գտնել՝ չնայած, որ նրանց շարքերում կա մի քանի խորհրդային դիսիդենտ, բայց անկախությունը նրանց համար մնացել է հուշ, կենաց, ամեն ինչ՝ բացի իրական լինելուց:
Լևոն Տեր-Պետրոսյանի ՙՙանշրջելի՚՚ եվրասիականությունը հուշում է, որ ՀԱԿ խմբակցությունից հինգ պատգամավոր, ԲՀԿ խմբակցությունը ու գուցե նաև ՙՙԺառանգություն՚՚ խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը կողմ քվերակեն չարաբաստիկ այդ պայմանագրին:
Այդպես է վարվելու նաև ՀՅԴ-ն, որն իշխանության արտաքին քաղաքականությանը վաղուց է համերաշխվել՝ ընկերներ Վահանին ու Հրայրին ուղարկելով դիվանագիտական ՙՙխոպան՚՚:
ՕԵԿ-ի դիրքորոշումը չգիտեմ:
Այս պայմանագրին կարող են ընդդիմանալ ՀԱԿ-ից Նիկոլ Փաշինյանն ու Հրանտ Բագրատյանը, ՙՙԺառանգությունից՚՚ Զարուհի Փոստանջյանն ու Թևան Պողոսյանը. այդ խմբակցությունից դե յուրե ու դե ֆակտո հեռացած Խաչատուր Քոքոբելյանն ու Ալեքսանդր Արզումանյանը, հուսամ նաև՝ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Այսինքն, ընդամենը յոթ պատգամավոր, որոնց քվերարկությունը, հասկանալի է, վճռորոշ չի լինելու:
Սակայն այս յոթը կամ վեցը, հինգը կարող են նոր շարժման մեկնարկ տալ, որը հետո դուրս կգա խորհրդարանական պատերից, կդառնա հասարակության շարժումը, սեփականությունը, այն քաղաքացիների հարթակը, որոնց համար Հայաստանի անկախությունը սակարկելի չէ, քաղաքացու ազատությունը գերակա արժեք է:
Դրա համար պետք է, որ ԵԱՏՄ-ին անդամակցության պայմանագրին ընդդիմացողները դա անեն ոչ միայն սոսկ մեխանիկական քվերակության միջոցով, այլ ակտիվ ելույթներով, որնց արժեքը հավասրազոր լինի Անկախության նոր հռչակագրի, նոր շարժման մանիֆեստի:
90-ի Անկախության հռչակագիրը կարդացած Արամ Մանուկյանն այդ օրն, ըստ ամենայնի, քվերակելու է ԵԱՏՄ-ին միանալու օգտին՝ խորհրդանշելով, նշանավորելով՝ Հայաստանի գործող համակարգի քաղաքական վախճանը:
Հինգ, վեց կամ յոթ պտգամավոր այդ օրը կարող են ավետել Անկախության նոր հռչակագիր, ծնունդը նոր շարժման, Նոր Հայաստանի, որն իրական է դարձնելու ազատության ձգտող քաղաքացու երազանքը...