Մոսկվայում, ԲԿՄԱ-ի մարզական փառքի ծառուղում, հարգանքի տուրք են մատուցել լեգենդար հայ ծանրորդ Յուրի Վարդանյանի հիշատակին։
Բիաթլոնի երկակի օլիմպիական չեմպիոն Սվետլանա Իշմուրատովան, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը և ուրիշներ այսօր հիշատակել են նրա 43 համաշխարհային ռեկորդներն ու այլ նվաճումները։
Արարողությունն ավարտվել է մեծ մարզիկի կիսանդրու մոտ ծաղիկներ դնելով. Յուրի Վարդանյանն այս տարի կդառնար 70 տարեկան։


