Մի պարզ ճշմարտություն կա...
Եվ,այնուամենայնիվ,պետք է համառորեն պնդեմ,որ հասարակության` կրթական որակների համեմատական բարձր աստիճանը,ազգային մտածողության ու գաղափարների շուրջ միավորվածության կուռ համակարգի ստեղծումը,բխում է հենց` իշխանությունների շահերից:
Հասարակության մեջ,և հասարակության կողմից դրսևորվող բոլոր բացասական երևույթներն,անմիջականորեն,կապված են հենց` այստեսակ որակների բացակայության հետ:
Հասարակ բան է.երբ է մարդն ունակ դառնում վատ արարքների,ինչից է սկսվում մարդու ներաշխարհի` բնազդացումն ու հոգեխեղումը...
Պատճառներն,անվիճելիորեն,նշածս խնդիրների բացակայության տիրույթներում են:
Ցածր արժեքային համակարգում են գլուխ բարձրացնում` անօրինականություններն ու օրինախախտումները,շահամոլությունն ու կաշառակերությունը,վայրագություններն ու թշնամանքը,և բազմաթիվ այլ արատավոր դրսևորումներին գումարած,նաև` դավաճանությունն ու ուրացումը,ինչն,առաջին հերթին,հակասական է հենց` իշխանությունների շահերին:
Արժեքներից զուրկ իրականությունն ունակ է ամեն ինչի:Անգամ սեփական << տերերի >> հանդեպ` նա,ով առաջնորդվում է իր նեղ ու շահադիտական հետաքրքրություններով,կարող է առանց խղճի խայթի և պարտքի զգացողության` վերածվել հրեշավոր գազանի:Դե,ինչքան ուզում ես մարդկային այդ տեսակին քարոզիր,որ քեզ բարիք բերող ձեռքը կտրելը,մեղմ ասած,շանտղություն է :
Այս ամենում,արդեն,ավելորդ եմ համարում խոսել` հասարակության ու ազգաբնակչության հոգեբանական խնդիրներից:Արատավոր երևույթների վարակային տարածումն անխուսափելիորեն սպառնում է յուրաքանչյուրի` հոգեխեղմանն ու բևեռացմանը:Ձևավորվում է մռայլ ու հուսահատ մի իրողություն,ինչն ամեն վայրկյան հղի է անկանխատեսելի հետևանքներով:Ընդհուպ,մինչև մարդկանց համբերության սահմանագիծն հատող` զայրույթի ու վրեժխնդրության դրսևորումներ:
Յուրաքանչյուր իշխանություն,պետք է խոհեմություն ունենա հասկանալու,որ իր կողմից ստեղծված` իր իսկ անվտանգությունն ապահովող որևէ ուժային կառույց,չի կարող ունենալ նույն զորությունն ու ապահովությունը,ինչպիսին` հանդիսանում է սեփական ժողովուրդը:
Միշտ զարմացել եմ,թե ինչպես կարելի է հույս դնել այն թյուր համոզվածության վրա,որ ցածր արժեքային որակներով օժտված հասարակության կառավարումն ավելի դյուրին է ու անվտանգ:Ինչպես կարելի է այդ ամենից ելնելով,մարդու ներաշխարհը` միտումնավոր կտրել հոգևոր արժեքներից,զրկել ճաշակից,վերածելով նրան,իբրև,հեշտ կառավարելի միավորի,և դեռ վստահ լինել,որ արդյունքում ձևավորված արարածն ավելի հուսալի ու անվտանգ է:Կրկին,ավելորդ չեմ համարի կրկնել,որ մարդու մեջ բոլոր բացասական դրսևորումներն ի հայտ են գալիս հենց` արժեհամակարգերի բացակայության արդյունքում:Հենց այդ պայմաններում է,որ մարդու խեղված հոգեվիաճակն ընդունակ է դառնում` անկանխատեսելի արարքների,ջնջելով և ուրանալով ամեն ինչ...
Նեկա մեր` արվեստի-մշակույթի ավագ սերնդի հեղինակավոր գործիչներից սկսած,մինչև երիտասարդ ու տաղանդավոր շատ նվիրյալներ,իրենց` գործունեությամբ,փորձով,պատրաստակամությամբ,փոխարենը արատավոր երևույթները բուժող,հոգևոր արժեքներ ու ազգային գաղափարներ սերմանող ու ամրացնող,համախմբող ու դաստիարակող խնդիրների կրողներ հանդիսանան հենց` իշխանությունների աջակցությամբ,ընդհակառակը,միտումնավոր մեկուսացված են հենց` վերջիններիս թեթև ձեռքով,մշակութային դաշտն / ինչպես և ամեն ինչ /այս երկրում մենաշնորհի ու բիզնեսի վերածած:Չնայած,որ կրկնում եմ,հիմա գոնե բարդ չէ նկատել այդ ամենի արդյունքում ձևավորվող հետևանքներն ու վտանգները...
Մինչդեռ,հասարակության մշակութային խնդիրներով զբաղվող ոլորտը,պետական` ամենաառաջնային ու կարևորագույն օղակներից մեկը պետք է հանդիսանա:
Մի պարզ ճշմարտություն կա.
Եթե ինչ-որ բան անկարող ես հասկանալ,արհամարհանքն ի զորու չէ ապացուցել քո խելացիությունը,որովհետև,խելացիներին հատուկ է` հարգելու ունակությունը:
Տեսնես` տեղ կհասնի...