▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր տանը վերջին խոսքը Վահեինն է. Լիլիթ Մուրադյան

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Blognews.am-ը գրում է. Այս անգամ խոսել ենք Լիլիթ Մուրադյանի հետ, նրա ընտանիքի, կարիերայի, Յանա Դանիելյանի հետ վեճի մասին խոսակցությունների ու այլ թեմաների մասին։

-Լիլիթ, հեռուստատեսային ի՞նչ ճանապարհ եք կանխատեսում Ձեզ համար։

-Չլինել ծեծված դեմք և լինել լավ լրագրող, լավ հաղորդավար։ Իմ գերնպատակը երևալը չէ, թեև դա հաճելի է։ Ամեն ինչին կա չափ, որն անցնելու դեպքում քեզ սկսում են չսիրել։ Ես չեմ ստի ու ասեմ, թե մեծ ճանապարհ եմ տեսնում, որովհետև բոլորս էլ շատ լավ հասկանում ենք, որ Հայաստանը փոքր երկիր է, հեռուստատեսային ոլորտը շատ սուղ է ու իմաստ չունի խոսել ինչ-որ անիրական երազանքների մասին։ Եթե  ասեմ՝ հետագայում գնալու եմ արտերկիր ու դառնամ հայտնի լրագրող, սուտ կլինի։ Հարցն այն չէ, որ չեմ կարող, ուղղակի ես շատ եմ սիրում այն, ինչ ինձ շրջապատում է՝ իմ ընտանիքը, ամուսինը տունը. աշխարհի ամենամեծ հաջողությունն ինձ չէր ստիպի թողնել այս ամենն ու վազել երազանքիս հետևից։

Այստեղ ես փորձում եմ դառնալ լավ հաղորդավար։ «Առավոտ լուսոն» տեղեկատվական-ժամանցային ծրագիր է ու քեզ չի դնում կաղապարների մեջ։ Ես այս տարիներին հնարավորություն ունեցա հարցազրույցներ անել այնպիսի մարդկանց հետ, որ չէի կարողանա անել, եթե  ունենայի իմ հեղինակային հաղորդումը, թեև դա ևս լինելու է։

-Ձեր ամուսինը ևս իր ապագան չի՞ տեսնում արտերկրում։

-Իմ ամուսինն աշխարհի ամենալավ ամուսինն է. երբեք  իր կարծիքը չի պարտադրում ինձ։ Եթե ես հասկանամ, որ ամուսնուս հետագա գործունեությունը և մեր ընտանիքի ապագան  կախված է իր արտերկիր մեկնելուց, բնականաբար, ամեն ինչ կթողնեմ ու կգնամ իր հետ։ Կարծում եմ՝ յուրաքանչյուրի կյանքում էլ լինում է մի պահ, երբ ասում է՝ ամեն ինչից հոգնել եմ, գնալու եմ էստեղից։ Ասում են՝ լավ է էնտեղ, որտեղ մենք չկանք, բայց դա հարցի լուծում չէ։ Մենք շատ կապված ենք մեր ընտանիքների հետ։ Այն, որ դու գիտես՝ քո բոլոր հարազատաներն ընդամենը տասը րոպե հեռավորության վրա են գտնվում, ուժ է տալիս։ Ես կարիերիստ, մաքսիմալիստ մադկանցից չէմ, որ գնամ միայնակ, 100 դոլարով մեկ ամիս ապրեմ հանուն այն բանի, որ մի օր հաջողության կհասնեմ։ Ես չափից շատ եմ սիրում իմ կոմֆորտը և հոգեկան հանգսությունը։ Չեմ կարծում՝ դրսում այդքան հանգիդստ կլինեմ։ Սակայն չեմ ուզում հիմա ամպագոռգոռ խոսել։ Իհարկե, եթե շատ լավ առաջարկ լինի, գուցե և գնանք։

-Ասացիք, որ կլինի Ձեր հեղինակային հաղորդումը։ Կմանրամասնե՞ք։

-Կան նախագծեր, որոնք քննարկվել են և եթերում կլինեն հաջորդ եթերաշրջանում։ Այս պահին դեռ հստակ չէ և ավելին ասել չեմ կարող։

-Որպես հաղորդավարուհի ո՞րն եք համարում Ձեր թերությունը։

-Շատ են։ Ես ամեն օր տուն գնալուց հետո նայում եմ մեր, հաջորդ օրը՝ մեր գործընկկերների եթերները։ Հնարավոր է՝ մի նախադասության մեջ մի քանի անգամ կրկնեմ նույն բառը, ինչն ինձ հանում է հունից, սակայն  ուզում եմ բոլորն հիշեցնել, որ դա ուղիղ եթեր է։

-Իսկ ո՞րն եք համարում Ձեր առավելությունը։

-Սուտ կլինի, որ ասեմ՝ աշխատասեր եմ, բայց շատ պնդաճակատ եմ ու կարողանում եմ հասնել իմ նպատակին։

-Ցանկացած գնո՞վ։

-Չէ։ Երբեք չեմ ցանկանա ինչ-որ բանի հասնել ուրիշին վատություն անելով, բայց ուշ թե շուտ, կհասնեմ նպատակիս։

-Թվում է՝ Դուք քիչ կոմպրոմիսային մարդ եք, սակայն կարծիք կա, որ Վահեն այս առումով ազդեցություն է ունեցել Ձեզ վրա և ավելի կոմպրոմիսային եք դարձել։

-Այո, եթե մարդն ունի բնավորություն, տեսակ ու կարծիք, պետք է հավատարիմ մնա դրան։

-Վահեն ինձ չի փոխել, Վահեն իմ  կյանքի ամենաուրախ, ամենալուսավոր «ամենան» է։ Մենք ի սկզբանե իրար շատ նման ենք եղել, նույնիսկ հորոսկոպի նույն նշանի տակ ենք ծնվել։ Թեև պիտի նշեմ, որ այդ նմանությունները միշտ բերում են կոնֆլիկտի. Մեզանից յուրաքանչյուրը միշտ մտածում է, որ ճիշտ է։  Հաճախ մենք նույն բանի մասին տարբեր լեզուներով ենք խոսում ու չենք հասցնում հասկանալ, որ խոսքը նույն բանի մասին է։

Ոչ թե Վահեն է ինձ փոխել, այլ ամուսնությունն է մարդուն շատ փոխում, իհարկե Վահեի ազդեցությունն էլ կա ինձ վրա։ Նախկինում ես շատ կտրուկ ու ամբիցիոզ էի, իսկ այսօր հարցնում եմ Վահեի կարծիքն ու  եթե  նա ասի՝ մի արա, չեմ անի։ Մեզանից յուրաքանչյուրն իրար շատ է փոխել։ Դա այլ բան է։

-Տեսակով լիդե՞ր եք։

-Այո։

-Ընտանեկան կյանքում դա խանգարո՞ւմ է։

-Ոչ։ Ես չեմ փորձում իմ լիդեր լինելն ինչ-որ կերպ ցույց տալ ընտանիքում։ Ես միշտ լիդեր եմ եղել, որովհետև տեսակով էդպիսին եմ, իսկ տանը կա տղամարդ ու վերջին խոսքն իրենն է։ Թեև մեր տանը նման բան էլ չկա, մեզ մոտ շատ լավ, առողջ հարաբերություններ են։ Իհարկե, կա նաև մի բան, որ տանը գլուխը տղամարդն է, պարանոցը՝ կինը, սակայն եթե տեսակով լիդեր կինն փորձի իր լիդերությունը ցույց տալ նաև տանն ու ընտանիքում, իր ընտանիքը երկար կյանք չի ունենա։

-Դուք միշտ ասում եք, որ հնարավոր չէ միշտ երջանիկ լինել։ Այս պահին Ձեզ ի՞նչն է խանգարում լիարժեք երջանիկ լինել։

-Ոչինչ։ Պետք չէ անընդհատ փնտրել երջանկություն, եթե ուզում ես երջանիկ լինել, եղիր այդպիսին։ Ես երևի ավելի հստակեցնեմ՝ ուրախ լինել և երջանիկ լինել տարբեր բաներ են։ Ես այսօր չեմ կարող ասել, թե շատ ուրախ եմ, բայց ես երջանիկ եմ. ինձ ոչինչ չի խանգարում երջանիկ լինել։ Եթե սպասես, երբեք երջանիկ չես լինի։ Հաջողակ մարդն արդեն երջանիկ է, բայց այդ զգացողությունը պահեր է տևում։

-Երբ Հայաստանում ընտանիք է կազմվում, բոլորը սպասում են այդ ընտանիքի համալրման մասին լուրին։ Դուք պլանավորո՞ւմ եք  առաջիկայում երեխա ունենալ կամ չունենալ, թե՞ այն զույգերի շարքին եք դասվում, ովքեր կարծում են, որ դա պլանավորելու բան չէ։

-Եթե ուզում ես ծիծաղեցնել Աստծուն, պատմիր նրան քո պլլանների ամասին։ Ամեն բան Աստծո Ձեռքին է։

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին