▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լրագրողներին ցրի՝ 3 տարի 6 ամիս կտանք, միայն թե պաշտոնյաների անունները չիմանան

Criminal.am-ը գրում է. Ինչու՞ են <Արթիկ> ՔԿՀ-ի դատապարտյալ Համլետ Ղազարյանին <դրդում> ինքնասպանության: Պետական իրավասու մարմիններին, լրատվամիջոցներին, իրավապաշտպան կազմակերպություններին ուղղած գրեթե ամեն բողոքից հետո տարաբնույթ հոգեբանական և ֆիզիկական ճնշումներ են սկսում Համլետ Ղազարյանի նկատմամբ: Նա էլ ստիպված դիմում է ինքնասպանության փորձի, ինքնախեղման՝ մեխեր, ասեղներ և կտրող այլ իրեր է կուլ տալիս, որպեսզի ուղարկեն վիրահատության և ինքը գոնե ժամանակավորապես ազատվի այդ դժոխքից: Սակայն այժմ, իմանալով նրա վիճակը, ՔԿՀ-ի ադմինիստրացիան նրան չի տեղափոխում վիրահատության: Դատապարտյալն էլ իր ձեռքով գործած պարանը և ածելին ձեռքից չի գցում՝ սպառնալով դիմել ինքնասպանության: Դատապարտյալի և նրա հարազատների՝ ԶԼՄ-ներով պարբերաբար հնչեցվող այս ահազանգերը հալած յուղի տեղ ընդունելու հակված չենք, բայց -ի տեղեկություններով, այդտեղ կարծես ճշմարտության մեծ չափաբաժին կա: Տվել են թեթև պատիժ ու <դանդաղ մահ>:

Խարդախության, յուրացման մեջ մեղադրվող Համլետ Ղազարյանին որոշ մարդիկ, այդ թվում՝ պաշտոնյա, դեռ դատաքննության ժամանակ են համոզել՝ <Լրագրողներին ցրի՝ երեք տարի վեց ամիս կտանք, միայն թե պաշտոնյաների անունները չիմանան>: Համլետը քիչ նստելու հույսով հենց այդպես էլ արել է ու Կոտայքի մարզի դատարանը նրան դատապարտել է 3,6 տարվա ազատազրկման: Դեռ գործի քննության ընթացքում նրան պահել են ԱԱԾ-ի <պադվալներում>, որոշ ժամանակ թույլ չեն տվել շփվել հարազատների հետ, հիմա էլ այնքան են տույժերն ավելացնում ու այնպիսի վիճակ են ստեղծում, որ նա դիմի ինքնասպանության և ոչ ոք այլևս չիմանա այն մարզպետների, քաղաքապետների, ներկա ու նախկին բարձրաստիճան պաշտոնյաների անունները, որոնք առնչվել են պարարտանյութերի <համապետական բիզնեսին>: 
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն օրինակ խորհրդարանում նույնիսկ բարձրաձայն զարմացավ, որ Հովիկ Աբրահամյանը հողագործությամբ օլիգարխ է դարձել, իսկ գյուղացիներն այդ պարարտանյութերն ու գյուղատնտեսության զարգացման համար նախատեսված ու պետության կողմից հատկացված <օգնությունն> ընդունելուց հետո ընկել են վարկերի ու պարտքերի տակ... 
Ուստի, բացարձակ զարմանալի չէ, որ ՔԿՎ-ի ենթակայության տակ գտնվող <Արթիկ> ՔԿՀ-ում, դատապարտյալին ասում են՝ որտեղ և ում ուզում ես՝ բողոքի, ոչ ոք բանի տեղ չի դնելու: 
Եթե այսպես հետևողականորեն անտեսում են նրա պահանջները, ուրեմն ստացվում է, որ ՀՀ ԱՆ, ԱԱԾ-ը, ՔԿՎ-ը զբաղված են ոչ թե իրենց բուն գործառույթներով, այլ խնդիրը լղոզելով, եւ կամ գուցե  որոշ կոռումպացված պաշտոնյաների կամ իրենց <կաշիները> փրկելով: Ովքե՞ր են նրանք: Այս կծիկները պետք է բացել… Այդպես կարող են բացահայտվել նաև ՔԿՀ-ներում տեղի ունեցած մահվան առեղծվածային դեպքերը:

Իսկ առայժմ ՔԿՎ-ը պատասխանատու է Համլետ Ղազարյանի կյանքի համար… 
Հիշեցնենք, որ <Արթիկ> ՔԿՀ-ի դատապարտյալ Համլետ Ղազարյանը պատրաստվում է կրկին ինքնասպանության դիմել, եթե իրեն չհանդիպեն ՀՀ Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը և ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: 
Դատապարտյալը նրանց փոխանցելու երեք պահանջ ունի. 
1. Շտապ տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց՝ վիրահատելու միջոցով իր մարմնից ասեղները, խաչերը և կտրող այլ առարկաները հանելու նպատակով,
2. Հանցագործության մասին իր հաղորդման հիմքով ՀՔԾ-ում հարուցված քրեական գործը տեղափոխել ՀՀ գլխավոր դատախազության վարույթ, քանի որ արդեն կողմնակալություն է զգում ՀՔԾ քննիչների գործողություններում,
3. Եթե ինքը <հոգեկան հիվանդ է> և թոշակ է ստանում այդ կարգավիճակին համապատասխան, ուրեմն չպետք է գտնվի ՔԿՀ-ում /10 տարի գտնվելով կալանավայրում՝ չի իմացել, որ նշանակված 13.000 դրամ թոշակը ոչ թե կտրված մատների համար է, այլ <հոգեկան հիվանդության>:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին