▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ջրային մունիցիպալիզմ»

Քաղաքացիական կուլտուրան քաղաքացու սոցիալական համակարգում ակտիվության և պասիվության վարքաբանական դրսևորումների ամբողջությունն է: Այն սկսվում է սոցիալական խնդիրների խորացման ու դրանց աստիճանական լուծմանը զուգընթաց: Այստեղ խնդիրն ունի երկու մակարդակ՝ տեղական և համապետական:

Առաջին մակարդակ.Համակարգի նորմալ կենսագործունեության համար մարդիկ ժամանակի ընթացքում մտցրել են իշխանության տարանջատման սկզբունքը ոչ միայն հորիզոնական (օրենսդիր, գործադիր, դատական), այլև ուղղահայաց (պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մակարդակ) ձևով: Հենց տեղական ինքնակառավարման մարմիններն են հանրության հետ շփման առաջին հարթակը, նա է այդ մարմինների ֆինանսավորման գլխավոր աղբյուրը, ուստի դրանք պետք է կոչված լինեն ապահովելու այդ նույն հանրության սոցիալ-տնտեսական բարեկեցությունը, ոչ թե նրա միջոցներն ուղղեն մասնավորի հաշիվներին և դա ներկայացնեն որպես ծառայություն: Բայց ուղղահայաց տարանջատումը մեզանում ընկալվում է բացառապես ուղիղ իմաստով, տեղի է ունենում հաշվետվության ինստիտուտի միքսացիա. տեղական իշխանությունը միշտ հաշվետու է պետականին: Քաղաքապետարանի առջև ցուցարարների նկատմամբ ցուցաբերած ոչ սթափ գնահատականները, «Ջրային մունիցիպալիզմը» և այլն հենց հաշվետու լինելու այդ սխալ միքսացիայի արգասիքն են:

Երկրորդ մակարդակ. Մասնակցության աճին պետք է հետևի պետական իշխանության անմիջական միջամտությունը, որպեսզի սկսվի պասիվության փուլը և թույլ չտա համակարգի գործառնական վիճակի լարվածություն ու պայթյուն, սակայն այն չպետք է լինի ռեֆլեքսային՝ ռեպրեսիվ, իմիտացիոն կամ մանիպուլյատիվ (իշխանական ռեֆլեքսը տարբեր ռեժիմներում կարող է տարբեր լինել, Հայաստանում, կարծում եմ, բնորոշ են նշյալ ձևերը): Թույլ տնտեսությունների դեպքում, այս սցենարը գործում է գրեթե անխափան. քաղաքական համակարգի ինստիտուտները, չկարողանալով իրականացնել սեփական գործառույթները, շարժվում են խաղի ավանդական կանոններով, ինչը դեմ է դեմոկրատական քաղաքական կուլտուրայի սկզբունքներին և կարող է մշակութային պայթյունի ճանապարհ բացել, կոնֆլիկտային վիճակ ստեղծել: Այսպիսի կուլմինացիայի զսպիչ «ուժը» հասարակությանը հաշվետու լինելու ինստիտուտն է. փակվելն ավելի է խորթացնում իշխանությանն ու խստացնում դժգոհությունների արտահայտման ձևերը: Օրինակ՝ բարձրաստիճան պաշտոնյաները երբեմն պետք է հանդիպեն դժգոհող զանգվածին, քննարկեն խնդիրը, գտնեն համատեղ լուծումներ, բայց դրանք չպետք է լինեն դեմոնստրատիվ, ստիլային իմիջի ցուցադրումներ, ասենք՝ երաժշտական գործիքներ նվագել, երգել կամ պարել: Սոցիալ-տնտեսական ցածր պայմաններում այդպիսի քայլերն ընկալվում են ոչ թե հարցի լուծման ձևեր, այլ ձևավորում ընդամենը «իրական գործով զբաղված չլինելու» կարծիք: Ի վերջո, ձախողվում է այն իշխանությունը, որը հաշվի չի առնում հասարակության պահանջմունքները, արժեքները, մեծ հաշվով՝ քաղաքական կուլտուրան, որովհետև վերջինս ունի մոբիլիզացնող և ինտեգրացնող գործառույթ և ապահովում է սոցիալական բազա պետության ծրագրերի ու գաղափարների իրականացման և լիդերների ինքնադրսևորման համար:

Արման Սահակյանի գրառումը

Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին