Ինչպես հայտնի է, հանրապետության նախագահը երեկ նոր կառավարության առաջին նիստից առաջ հանդիպում է ունեցել վարչապետի եւ նորանշանակ նախարարների հետ, շնորհավորել նրանց կառավարության կազմում ընդգրկվելու կապակցությամբ: Այդ մասին գրում է «168 ժամ» թերթը եւ հավելում. «Նախագահի պաշտոնական կայքում տեղադրվեց նրա խոսքը եւ այդ հանդիպման տեսագրությունը: Սակայն վերջին հատվածն այդ տեսագրության մեջ չկա: Կառավարության նիստին մամուլի համար նախատեսված սրահից ուղիղ միացմամբ հետեւող լրագրողները ներկայացրել էին այդ դրվագը: Մասնավորապես, News.am-ը գրել էր, որ մայիսի 8-ի նիստի բացման խոսքից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դիմել է կառավարության անդամներին՝ «Հարցեր կա՞ն»: «Հարցեր չեղան, սակայն խոսք վերցրեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ու շնորհակալական խոսք ասաց: Դրանից հետո Ս. Սարգսյանը կրկին ասաց. «Իսկ հարցե՞ր»: Քանի որ հարց տալու ցանկություն ունեցողներ չեղան, Ս. Սարգսյանը դիմեց իր մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանին. «Արման, կարո՞ղ ենք՝ առանց տեսախցիկների»: Նիստի հեռարձակումը դադարեցվեց մոտ 10 րոպեով եւ վերսկսվեց, երբ Տ. Սարգսյանն անցել էր օրակարգի կոնկրետ հարցերին»,- գրում է լրատվամիջոցը: Այս դրվագն ակամայից հիշեցրեց Սերժ Սարգսյանի ռուսաստանյան գործընկերոջ՝ Վլադիմիր Պուտինի հետ կապված մեկ այլ դրվագ, որը տեղի է ունեցել բոլորովին վերջերս՝ ապրիլի 16-ին: Էլիստայում Պուտինը հանդիպում է ունեցել նախարարների եւ նահանգապետերի հետ: Հանդիպման վերջում խնդրել է անջատել տեսախցիկները եւ մտածելով, որ իր ասելիքը եթեր չի հեռարձակվելու՝ սուր քննադատության ենթարկել նրանց, քանի որ չեն կատարել մայիսին տրված նախընտրական խոստումները: «Ինչպե՞ս ենք մենք աշխատում: Աշխատանքի որակը զրոյական է: Ամեն ինչ անում ենք մակերեսային: Եթե շարունակենք այդպես աշխատել, ապա ոչ մի բան էլ չենք անի»,- ասել էր Պուտինը (ռուսերեն բառացի՝ «Если будем работать так, то ни хрена не сделаем»): Հետո այդ տեսագրությունը, իբր պատահական, հայտնվեց եթերում եւ սկսեց պտտվել համացանցում: Իհարկե, շատերն արդարացիորեն մտածում են, որ ՌԴ նախագահը շատ էլ լավ գիտեր, որ ամեն ինչ տեսագրվում է: Եվ ձայնագրությունն էլ առանց նրա իմացության չի ջրի երես դուրս եկել: Իհարկե, «ни хрена» արտահայտությունը գռեհիկ է եւ պատիվ չի բերում նախագահին, սակայն ընդհանուր առմամբ՝ դրական էֆեկտն ավելի մեծ է, քան բացասականը: Որովհետեւ Պուտինն այդտեղ ներկայանում է՝ որպես հայրենասեր եւ երկրի համար սրտացավ, խիստ պաշտոնյա, ով բոլոր նախարարներին պատրաստ է անգամ հայհոյել՝ պարտականությունները չկատարելու համար: Շատերը կարող են ասել՝ ոչ: Չէ՞ որ կառավարության կազմը նոր է: Ֆորմալ առումով՝ նոր է: Սակայն բոլորը (բացառությամբ Վահրամ Ավանեսյանի եւ Յուրի Վարդանյանի) հին դեմքեր են: Սա այն նույն կազմն է, որին Սերժ Սարգսյանն «ատկատների» համար անարգանքի սյունին գամեց անցյալ տարի: Իհարկե, գործող իշխանությունը հայտարարում է, որ 3 ընտրություններում տարած հաղթանակը (խորհրդարանական, նախագահական եւ Երեւանի ավագանու) խոսում է հասարակական վստահության մասին՝ առ ՀՀԿ-ն: Սակայն իշխող ուժը, թերեւս, ամենից լավ գիտի՝ ինչպես են ստացվում 50-ից բարձր տոկոսները, երբ երկրում աղքատություն է եւ արտագաղթ: Ու լավ գիտի, որ պլպլան թվերն ու իրականությունը լրիվ տարբեր բաներ են: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Նա նաեւ զգուշացրել էր նախարարներին, որ, եթե վերջիններս չկարողանան պատշաճ կատարել իրենց պարտականությունները, ապա հարկ կլինի նրանց հրաժեշտ տալ:
Հիմա փորձենք զուգահեռներ տանել Հայաստանի հետ՝ երեկ տեղի ունեցած հանդիպման մասով: Հնարավո՞ր է արդյոք, որ Սերժ Սարգսյանը նույնպես «թեթեւի մեջ» կշտամբած լիներ նախարարներին:
Եվ վերջապես, Սերժ Սարգսյանի դեմքի արտահայտությունը, մեղմ ասած, տոնական չէր (մանավանդ, եթե հաշվի առնենք, որ մայիսի 8-ը նաեւ Շուշիի ազատագրման օրն է): Կարճ ասած՝ ամենեւին չի բացառվում, որ Սերժ Սարգսյանը մի քանի քաղցր խոսք ասած լինի կառավարության անդամներին: Ընդ որում, չի բացառվում նաեւ, որ այդ տեսագրությունը նույնպես մի օր հանկարծ հայտնվի համացանցում՝ Սերժ Սարգսյանի «Մի տեսակ տխուր ես, Պողոս» նախաբանով (անունը պայմանական է»,- գրում է «168 ժամը»:
Ի՞նչ է ասել նախագահը նախարարներին՝ տեսախցիկներն անջատելուց հետո
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet