▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հեռու մնացեք «ազնիվ տղերքից», «ազնիվ աղջիկներից», «կարգին մարդկանցից»

Էս 6 տարվա փորձիցս դուրս բերված կարեւոր եզրահանգումներից: Որքան ավելի շատ որեւէ մեկն ուզում է անպայման տեսած ու գտած լինի իր պատկերացրած բացարձակ ազնիվ գործչին, կինոյի հերոսին, վիպական Դավթին, այնքան ավելի հեշտ է խաբվում ամենաանբարոյական սրիկաների, լավագուն դեպքում՝ մանր ժուլիկների, քաղաքական չարչիների կողմից: Իրոք, ամենայն անկեղծությամբ ափսոսում եմ, երբ տեսնում եմ, թե ինչ հեշտությամբ ու ինչ պարզունակ հնարքների միջոցով են ի մարդիկ խաբվում, ու որքան են հետո հիասթափվելու: Մի բան պիտի հասկանանք. եթե տվյալ գործչի իմիջի հիմքում ընկած է ազնիվ տղա լինելը, եթե դա նրա իմիջի առանցքն է, նրա թիմի քարոզչության մեխը, ուրեմն, գրեթե 99 տոկոս հավանականությամբ գործ ունենք սրիկայի կամ ծաղրածուի հետ: Սա ճիշտ նույնն է, ինչ, պրոֆեսիոնալ "հայրենասերների" դեպքում: Ցանկացած նորմալ մարդ սիրում է իր հայրենիքը, բայց երբ մեկը դարձնում է հայրենասիրությունը փեշակ, ամենայն հավանականությամբ ժուլիկ է կամ սրիկա: Նույնը "պրոֆեսիոնալ ազնիվների" դեպքում է: Իրապես հայրենասեր, եւ իրապես ազնիվ գործչի իմիջիիմքում երբեք չի լինում, ո՛չ ազնվությունը, ո՛չ էլ հայրենասիրությունը:

Հեռու մնացեք "ազնիվ տղերքից", "ազնիվ աղջիկներից", "կարգին մարդկանցից":

 

Հրանտ Տեր-Աբրահամյան 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին